Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեները կենդանական պրինտով կոմբինիզոնով լուսանկար է զետեղել իր Instagram-օգտահաշվում և հիացրել իր բաժանորդներին:
«Բնության գեղեցիկ թագուհի»,- լուսանկարը մեկնաբանել է մոդելի երկրպագուներից մեկը:
2018-ի փետրվարին բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Good Morning Britain ծրագրում նշել է, որ Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին Քենդալ Ջեներն է: Նույն կարծիքը նա կրկնել է անցած մարտ ամսին: «Ես չեմ կոպտում, բայց միակ գրավիչ աղջիկն ընտանիքում Քենդալն է, իսկ մնացածները… Նրանցից ոչ ոք գրավիչ չէ»,- ասել է հաղորդավարը: