Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վանեցյանն առանց Մոսկվայի հրահանգի նման նկրտում չէր ցուցաբերի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցությունն արդեն անդրադարձել է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին՝ նշելով, որ դա պետական կառավարման ճգնաժամի խորացման վկայությունն է։ Արդյոք կարծո՞ւմ եք՝ Փաշինյանը սրանով կանխել է սպասվող հնարավոր դավադրությունը, թե՞ վտանգը դեռ շարունակում է մնալ։

Այս պաշտոնանկություններն անհրաժեշտ են, բայց բավարար չեն ռևանշը կանխելու համար: Ինչպես նշել ենք այս առթիվ մեր հայտարարության մեջ, դրա համար հարկավոր է առնվազն. 1) համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը, 2) անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված գործողությունները, 3) ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ, 4) ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց: Առայժմ, սակայն, արդեն մեկուկես տարի շարունակվող կեսքայլերի և մասնակի հետքայլերի նույն մարտավարությունն ենք տեսնում, ինչն էապես վտանգում է ոչ միայն ձեռքբերումները, այլև պետականության ապագան:

Կապո՞ւմ եք արդյոք ԱԱԾ պետի հրաժարականի հանգամանքը նաև այլ պետության՝ մասնավորապես Ռուսաստանի հնարավոր միջամտությամբ ու ապագայում սպասվող քաղաքական ծրագրերով։

-Այո, այդ կապն ակնհայտ է թե՛ նրա և թե՛ ոստիկանապետի պաշտոնանկության, ինչպես նաև 5-րդ շարասյան և նրա առանցքը կազմող քրեաօլիգարխիայի նկատմամբ քայլերի որոշակի կոշտացման դրսևորումների առումով:

Վանեցյանի հրաժարականի տեքստը վկայում է, որ նա քաղաքական ամբիցիաներ ունի, ինչ եք կարծում՝ հասարակության ո՞ր շերտերը կարող են համախմբվել իր շուրջ։

-Վանեցյանի հայտարարությունը, այո, վկայում է քաղաքական նկրտման մասին: Սակայն նա, առանց Մոսկվայի հրահանգի, նման նկրտում չէր ցուցաբերի: Նա չունի քաղաքական գործչի մակարդակ և հատկանիշներ, ուստի չի կարող ունենալ ինքնուրույն հեռանկար: Նրա գործոնը կարող է օգտագործվել, և ոչ ավելին: Վանեցյանի նկատմամբ քաղաքականությունից հեռու որոշակի հանրային շերտերի դրական վերաբերմունքը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությամբ ու ածանցյալ էր դրանից, և ոչ մի պարագայում նրա վաստակը չէր: Կարճ ժամանակով, հիմնականում 5-րդ շարասյան քարոզչության շնորհիվ, իներցիան կպահպանվի, բայց հետագայում նրա մակերեսային և շինծու հեղինակության փուչիկը կպայթի, և նրա գործոնը կզրոյանա: Առհասարակ՝ Մոսկվան շատ է շտապում, քանի որ պատմաքաղաքական և քաղաքակրթական առումներով նրա գնացքը Հայաստանում արդեն գնացել է: Մոսկվան շտապում է և հույսը դնում է կարճաժամկետ դավադրական պլանների վրա՝ մտածելով, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության շնորհիվ արհեստականորեն դրականացված ԿԳԲ-ական ռոմանտիկան կարող է նման պլանների իրականացման հնարավորություն ապահովել: Անշուշտ, չարաչար սխալվում է:

Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում մշտապես եղել է ձեր մտահոգության առարկան, այժմ այս փոխատեղումն ինչպե՞ս կգնահատեք։

Մեզ մտահոգել և մտահոգում է ոչ թե անձը, այլ հեղափոխության փոխարեն նախորդ հանցավոր ռեժիմի և կիսագաղութային համակարգի իրավահաջորդության որդեգրումը, ինչի հետևանքով էլ վալերիօսիպյանները, հունանպողոսյանները և արթուրվանեցյանները մնացին ձիու վրա և, որպես օտարին ծառայող խորքային պետություն, շարունակում են երկդիմի դավադիր խաղը մեր ազգի ու պետության դեմ: Ինչ վերաբերվում է Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելուն, ապա դա, ինչպես արդեն ասել եմ այս օրերին տված իմ հարցազրույցներում, ակնհայտ հետքայլ է և խորհրդային իներցիայի տիպիկ օրինակ: Խորհրդային միությունում կար այդպիսի արատավոր պրակտիկա, երբ բարձրաստիճան պաշտոնյաներին ազատ արձակելու փոխարեն նշանակում էին դեսպան կամ խորհրդական: Բյուրոկրատական շրջանակներում անպիտան խորհրդականների այդպիսի կազմի վերաբերյալ ռուսերեն անբարեհունչ որակում կար՝ отстойник, որ, ըստ Արարատ Ղարիբյանի ռուս-հայերեն բառարանի՝ տեխնիկական իմաստ ունի և թարգմանաբար նշանակում է պարզարան, տղմազտիչ, նստվածքարկիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում