Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել է, հաղորդում է ABC հեռուստաալիքը։ Նշվում է, որ Մարկեսն ամենահայտնի իսպանալեզու գրողն է Միգել Սերվանտեսի ժամանակներից ի վեր։ Նա 87 տարեկան է, վերջին 30 տարին գրողն ապրում է Մեքսիկայում։
Հոսպիտալացման մանրամասներն ու պատճառները չեն հրապարակվում։