Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Անարդարությամբ գործող Սահմանադրական դատարանը պետք է արմատախիլ արվի

Վերջին օրերի աղմկահարույց պաշտոնանկությունների հետևանքով Սահմանադրական դատարանի վերաբերյալ քննարկումներն որոշակիորեն ստվերվել են, բայց, վստահաբար, դրանք տարածվելու և սուր բանավեճի փոխակերպվելու հեռանկարներ ունեն: Խնդիրն այն է, որ մի շարք իրավաբաններ ու փաստաբաններ, ինչպես նաև նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ պնդում են, թե այդ գործընթացը անօրինական է, և խորհրդարանը իրավունք չունի Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց նախաձեռնել:

Չգիտես ինչու՝ դատական համակարգի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի միֆեր ու լեգենդներ են հյուսվել՝ իբրև թե այն «սուրբ կով» է, որին չի կարելի դիպչել։ Արձանագրենք հետևյալը․ դատական համակարգին ոչ միայն կարելի է դիպչել, այլ նաև անհրաժեշտ է անցնել դրա վրայով, եթե, իհարկե, այն չի արտահայտում հանրության ակնկալիքները ժողովրդավարական պետություն կառուցելու գործում։ Անշուշտ, Սահմանադրական դատարանը հայտնվել է հենց այդպիսի կարգավիճակում: քաղաքացիական ճնշման միջոցով գործադիր իշխանության հրաժարականին կարելի է հասնել, բարձրագույն օրենսդիր իշխանության լուծարումը կարելի է պարտադրել, ամեն ինչ օրինական է ու իրավաչափ, բայց, երբ հերթը հասնում է անօրինականության տիրույթում հայտնված ՍԴ-ին, խնդիրներ են առաջանում։

Այստեղ պարզ նշմարվում է տրամաբանության բացակայությունը, քանի որ հենց այդ նույն սկզբունքով հեղափոխությունն էլ անօրինական գործընթաց էր, քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել իրավական ճանապարհով։ Սերժսարգսյանական իրավաբանության ներգործությամբ ու ներազդեցությամբ, վերջին տասնամյակի ընթացքում լեգիտիմացվել են Հայաստանի պատմության ամենանողկալի հանցագործությունները։

Ամեն ինչ օրենքով էր, իրավական փաստաթղթերով հիմնավորված։ Իրականում դատական համակարգի փոխարեն մենք սևազգեստ, արդարադատության մուրճով և Ֆեմիդայի հմայքով հանցագործ կլան ենք ստեղծել, որը ներկայումս ռևանշի բութ գործիքի կարգավիճակ է ստացել, իհարկե՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։ Մի՞թե այսքանից հետո հանրությունը իրավունք չունի պահանջներ ներկայացնել դատական իշխանությանը։ Իմ համոզմամբ՝ ոչ միայն ունի, այլ նաև պարտավոր է, քանի որ դատական համակարգը պատկանում է ժողովրդին և հաշվետու է նրա առջև, ինչպես գործադիրն ու օրենսդիրը։ Այսինքն՝ անարդարություն գործող Սահմանադրական դատարանը պետք է արմատախիլ արվի, և մոտեցումն այս ավելի քան ժողովրդավարական է։ Հրայր Թովմասյանն անշուշտ պետք է հեռացվի և դա դատական համակարգի բարեփոխման և բարենորոգման մեկնարկային կետն է, և այս պարագայում անօրինականը՝ սկսած գործընթացը կիսատ թողելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում