Այսօր հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում տնօրեն Հեղինե Մանասյանը ներկայացրեց Հայաստանում 2011 թվականին իրականացված ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները: Նրա խոսքով՝ հետազոտության նպատակն էր պարզել, թե Հայաստանի հանրությունը որ լրատվամիջոցն է նախընտրում, որքանով է վստահում դրանց, ի՞նչ է ակնկալում լրատվամիջոցների (ավանդական և այլընտրանքային՝ առցանց) սփռած նյութերից:
Ըստ հարցման արդյունքների՝ վերջին 12 ամիսներին հարցվածների 78 տոկոսը բոլոր տեսակի լրատվամիջոցներից միայն հեռուստացույց են դիտել, ընդ որում՝ դիտողների 25 տոկոսը օրական 3-5 ժամ են հեռուստացույց դիտում։ Միջին հաշվով հեռուստացույց դիտում են օրական 4 ժամ, ընդ որում՝ զբաղվածները միջինում՝ 3.6 ժամ, գործազուրկները 4.2 ժամ:








































