Հնդկական Սագար քաղաքի բնակիչ Շյամ Լալ Յադավի գլխից 10.2 սանտիմետր երկարությամբ եղջյուր են հեռացրել, հայտնում է The Sun-ը:
Տղամարդը մոտ 5 տարի առաջ գլխի վնասվածք է ստացել: Հարվածից նրա գլխին փոքր է գոյացություն է առաջացել, որին հնդիկը ուշադրություն չի դարձրել:
Երբ նորագոյացությունը շարունակել է աճել, Յադավը փորձել է ինքնուրույն ազատվել դրանից, բայց նրան չի հաջողվել կտրել եղջյուրը:
Երբ այն արդեն անհնար է դարձել թաքցնել գլադիրի տակ, հնդիկը դիմել է բժիշկների: Նրանք հաստատել են, որ Յադավի գլխին կերատինից եղջյուր է, ինչպես մարդու եղունգները կամ մազերը:
Նյարդավիրաբույժները հեռացրել են գոյացությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ գոյացությունը բարորակ է եղել:
Բժիշկները նախազգուշացրել են, որ եղջյուրի աճը կարող է վերսկսվել: Այս հազվագյուտ երևույթը կոչվում է «սատանայի եղջյուր», որի առաջացման պատճառներից մեկը կարող է լինել արևի ճառագայթների ազդեցությունը: