Բելառուսը և Ուկրաինան կբարգավաճեն, եթե Ռուսաստանի հետ մեկ միասնական պետություն դառնան։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։
«Վաղուց ժամանակն է միավորել Ռուսաստանը և Բելառուսը՝ որպես մեկ միասնական պետություն։ Եկե՛ք նախ մաքսայինը, ապա թարիֆները։ Բելառուստ կբարգավաճի, երբ մենք կրկին մեկ պետություն դառնանք։ Եկե՛ք մարդկանց թույլ տանք ազատ տեղաշարժվել, միասնական ռուբլի, որը եվրոյից ավելի ուժեղ կլինի, քանի որ հսկայական ռեսուրսներով է ապահովված։ Ուկրաինայի հետ ևս նույնը։ Չէ՞ որ Ռուսաստանը պատմականորեն բաղկացած էր Վելիկոռոսիայից և Մալոռոսիայից։ Դրա արմատում նույն բանն է՝ Ռուսը։ Մենք պատմականորեն միասին ենք ապրել, իսկ այժմ միայն պետք է վերականգնենք դա»,-Telegram-ի իր ալիքում գրել է Ժիրինովսկին։
Նա նաև հավելել է, որ միավորելուց հետո չպետքէ սահմանափակեն մարդկանց ազատությունը և պետք է նրանց թույլ տան խոսել մայրենի լեզուներով՝ մեկ ընդհանուրի պահպանմամբ։