Երիտասարդ շվեդ ակտիվիստը և նրա Fridays for Future շարժումը ստացել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության բարձրագույն պարգևը և «Խղճի դեսպան» կոչումը:
Թունբերգը հայտարարել է, որ մրցանակն ընդունում է «բոլոր անվախ պատանիների անունից, որոնք պայքարում են իրենց ապագայի համար»:
Նրա խոսքերով, շատ մարդկանց համար կապը կլիմայի փոփոխության և միգրացիայի, քաղցի և մարդու իրավունքների խախտումների միջև դեռևս ակնհայտ չէ: «Մարդիկ մահանում են, և, այդուհանդերձ, մեզնից շատերը դեռ երես են թեքում դրանից»,- ասել է նա:
Amnesty International-ը «Խղճի դեսպան» կոչումը շնորհում է արվեստագետներին և այլ հայտնի անձնավորություններին, որոնք ակտիվորեն պայքարում են մարդու իրավունքների համար: 2003-ին այս մրցանակի առաջին դափնեկիր է դարձել Վացլավ Հավելը: