Իսրայելում մեկնարկել են կրկնակի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների հիման վրա հայտնի կդառնա Քնեսեթի 22-րդ գումարման նոր կազմը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Ապրիլին տեղի ունեցած ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ ապահովել խորհրդարանական մեծամասնության աջակցությունը (120 տեղերից 61-ը), ինչը հանգեցրեց Քնեսետի լուծարմանը:
Ինչպես հայտնի է դարձել՝ ընտրությունների ավարտին վարչապետ է նշանակվելու և իշխանական կոալիցիա է ձևավորվելու։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ շուրջ 10,5 հազար ընտրատեղամաս է բացվել։ Կուսակցական ցուցակներում 29 խմբակցություն է գրանցված։
Իշխանությունների տվյալներով՝ այս ընտրություններին կարող է ավելի քան 6,3 միլիոն մարդ մասնակցել քվեարկությանը։