Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

The Wall Street Journal. Պուտինը Մեդվեդևին կփոխարինի Կուդրինով

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Մոսկվայի էլիտայի քաղաքական և տնտեսական շրջանակները ենթադրում են, որ Պուտինը կառաջադրվի որպես ՌԴ նախագահի թեկնածու, իսկ ընտրվելուց հետո վարչապետ կառաջադրի Ալեքսեյ Կուդրինին:

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մակարկինն ասել է, որ ճգնաժամի ընթացքում Կուդրինն անչափ աճել է Պուտինի աչքում այն բանից հետո, երբ նավթադոլարները առանձին հիմնադրամում կուտակելու նրա առաջարկը փրկեց Ռուսաստանի տնտեսությունը: Հիմա Պուտինն անխոս վստահում է նրան տնտեսական խնդիրներում:

Թերթը նշում է, որ Կուդրինն ինքն էլ դեմ չէ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելուն: Պատահական չէ, որ վերջերս նա հրապարակայնորեն հայտարարել էր, որ Ռուսաստանին պետք են ազատ և արդար ընտրություններ՝ տարօրինակ հայտարարություն մի նախարարի շուրթերից, որը սովորաբար խոսում է դեֆիցիտի և փոխառությունների մասին:

Ներդրողները կողջունեն Կուդրինի նշանակումը վարչապետի պաշտոնում, քանի որ նա համարվում է ողջախոհ տեխնոկրատ, որը հավատարիմ է պահպանողական ֆիսկալ քաղաքականությանը, ինչը ենթադրում է բացառապես բյուջետային ծախսերի կրճատում: Կուդրինը հզոր ֆիգուր է համարվում նաև այն պատճառով, որ ունի Պուտինի աջակցությունը:

Թերթը նաև հիշեցնում է, որ «Պրոֆիլ» ամսագրի կողմից Կուդրինը համարվել է ամենաազդեցիկ ռուսաստանցի պաշտոնյան: Ամենակարևորը, ինչին հասել է Ալեքսեյ Կուդրինը՝ պաշտպանել է լրացուցիչ նավթադոլարները հզոր լոբբիստներից: Այս տարի կառավարությունը կարող է լրացուցիչ ծախսել 364 մլրդ դոլար, մինչդեռ բյուջետային լրացուցիչ գումարները կազմում են 1.46 տրլն դոլար: Նշվում է նաև, որ Կուդրինի դիրքերն այնքան ամուր են, որ նրա կամ նրա թիմի հեռացումը կարող է հանգեցնել ներդրումային կլիմայում բացասական տենդենցների:

Պատահական չի համարվում նաև այն, որ վերջերս Կուդրինը քննադատության ենթարկեց ՌԴ կառավարության գործունեությունը, որին մեղադրեց մրցակցությանը խոչընդոտելու մեջ: Հենց այդ ժամանակ էր, որ նախագահ Մեդվեդևը հայտարարեց, թե Կուդրինը լավ թեկնածու է «Արդար գործ» կուսակցությունը գլխավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում