Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Ես էլ եմ կարծում, որ հանձնաժողովների ռազմավարություն մշակելը իմաստ չունի, բայց մեկ գործառույթ կա, որը էական է, և որի գծով մենք հիմնականում թերանում ենք. դա խորհրդարանական վերահսկողության գործառույթն է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ կարելի է մշակել խորհրդարանական վերահսկողության պլաններ յուրաքանչյուր հանձնաժողովում:
Մանրամասները՝ տեսանյութում: