ԵՄ-ի խորհուրդը սեպտեմբերի 12-ին որոշում է ընդունել վեց ամսով երկարացնել անհատական սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի այն քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնց Եվրամիությունում մեղսակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խախտմանը կամ դրա սպառնալիքին»՝ տեղեկացնում է Interfax-ը:
«Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը և ուղևորությունների սահմանափակումները: Ներկայում դրանք կիրառվում են 170 ֆիզիկական եւ 44 իավաբանական անձանց նկատմամբ: Համապատասխան տեղեկատվությունը և ցուցակում այդ անձանց ընդգրկման պատճառների բացատրությունը նորացվել են ըստ անհրաժեշտության»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բրյուսելում: