Սպիտակ տունը սկսել է նախապատրաստվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հնարավոր բանակցություններին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում Թրամփ-Ռոհանի հանդիպումը հնարավոր է։
Հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի վերջին։ Սակայն նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Թեհրանը կհամաձայնի հանդիպմանը, եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժանիջոցները պահպանվեն։