«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորչդում է Parisien-ը, նախկին մարզիկը, որը 2013-ին գլխի ծանր վնասվածք է ստացել, շվեյցարական համարներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է սրտանոթային վիրաբուժության բաժանմունք: Նախկին ավտոարշավորդի տեղափոխումը թաքցնելու համար պատգարակը ծածկված է եղել սև ծածկոցով՝ Շումախերի դեմքը թաքցնելու համար:
Նշվում է, որ Փարիզում նախկին մարզիկին ցողունային բջիջներ կպատվաստեն: