Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Փաշինյանի «ծռացո՞ւմ», թե՞ հերթական սադրանք

Կառավարությունում վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի օրերս տեղի ունեցած հանդիպումը առաջացրել է բուռն հանրային և քաղաքական ուշադրություն, մանավանդ աղմկահարույց հանդիպման հենց հաջորդ օրը Սեֆիլյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ հանդես գալով, մեղմ ասած, էպատաժային հայտարարություններով։

Սեֆիլյանը հայտարարել է, որ «եթե չլինի ֆորս մաժոր, ապա իրենց կարծիքով հաջորդ տարի կլինի արտահերթ ընտրություն»: Նա միաժամանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իրականում չունի մեծամասնություն, և այդ մեծամասնությունը հատուկ ծառայությունների ճնշման տակ կարող է քվեարկել Փաշինյանի պաշտոնանկության օգտին: Ըստ Սեֆիլյանի՝ «հինգերորդ շարասյան» նպատակը հենց արտահերթ ընտրություն կանխելն է, որովհետեւ նոր խորհրդարանը լինելու է ավելի լավը:

Սակայն շատ ավելի վտանգավոր էին Սեֆիլյանի հայտարարություննները, որոնք վերաբերում էին հայ-ռուսական հարաբերություններին։ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ստանձնումը ռուսական կողմի սրտով չէր, որի պատճառով էլ ռուսական կողմը փորձում է օր առաջ ձերբազատվել Փաշինյանից:

«Նախօրոք ծրագրված էր այսպես՝ Սերժին պետք է հեռացնեին՝ փոխարենը բերելով Կարեն Կարապետյանին: Սակայն դա նրանց մոտ չստացվեց: Այդ օրվանից սկսած, իմ համոզմամբ, Կրեմլն ունի որոշում՝ օր առաջ Նիկոլից ձերբազատվել՝ ընթացքում սիրաշահելով, կապեր հաստատելով նրա հետ: Սակայն այս բոլոր փորձերը անիմաստ են, որովհետև ռուսական կողմը դարեր շարունակ սովոր է եղել այս տարածքում կառավարել իր նշանակած մարդկանց միջոցով, սակայն Նիկոլ Փաշինյանը իրենց մարդ չէ, նրանց ընտանիքից չէ»,-ասել է Սեֆիլյանը:

«Այս ընթացքում ռուսական կողմը պարբերաբար արեց տարբեր գործողություններ՝ Լարսի փակում, հոսանքի անջատում և այլն: Սա երկիրը սոցիալապես ձախողման տանելու փորձեր են: Հասել ենք այն կետին, որ հիմա 5-րդ շարասյունը (Քոչարյանի ռեսուրսը, Արցախում մերժված դեմքեր և այլն) աշխատանք է տանում: Եթե այսօր քոչարյանական կողմը կարողանում է դուրս հանել մի քանի հարյուր մարդ, ապա վաղը կարող է մի քանի հազար երիտասարդ դուրս գալ փողոց՝ առանց հատուկ վարձատրության»,-ասել է Սեֆիլյանը:

«Սասնա ծռերն» ու Սեֆիլյանն, անշուշտ, ազատ են իրենց դիրքորոշումներն արտահայտելու հարցում, այս դեպքում՝ խնդիրն այն է, որ Սեֆիլյանը խոսել է իրենց ու Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո՝ բոլորի մոտ տպավորություն ստեղծելով, որ իր հարցազրույցն իրենց ու վարչապետի հանդիպման օրակարգից է բխում։ Նման վարքագիծն իրապես անթույլատրելի է ու խախտում է քաղաքական կոռեկտության սահմանները։

Ինչևէ, Փաշինյանի ու «Ծռերի» հանդիպումը ու Սեֆիլյանի՝ դրան հաջորդած հարցազրույցը առաջացրել են ոչ միայն հայաստանցի փորձագետների, այլ նաև՝ մոսկովյան շրջանակների բավականին իմպուլսիվ արձագանքը։

«Սասնա ծռերի» շուրթերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին․ ասել է ռուսաստանցի քաղաքագետ Նիկիտա Իսաևը: «Փաշինյանը ձեռնոց է նետում, նա փորձում է հակառակվել, ինչպես ժամանակին հակառակվեցին Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան:

Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է հակառակվել, սա բավական իրատեսական հեռանկար է: ԵՄ-ի հետ հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները թույլ են տալիս Փաշինյանին Ռուսաստանի հետ երկարատև կոնֆլիկտի մեջ մտնել: «Սասնա ծռերի» ձեռքերով Փաշինյանը փորձում է հասկանալ Ռուսաստանի արձագանքը, բայց ես չեմ կարծում, որ այն առարկայական կլինի»,- ասել է նա:

Նիկիտա Իսաևը նկատել է, որ Ռուսաստանի համար ավելի հարմար էր Հայաստանի նախկին իշխանությունների հետ հարաբերությունները, Սերժ Սարգսյանի հետ համագործակցել: «Ներկայումս, Փաշինյանի իշխանության օրոք, ամեն ինչ այլ է: Նախորդ տարի ես հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ, մենք քննարկել էինք տարբեր հարցեր, ու կարող եմ ասել, որ իմ կարծիքով, իմ տպավորությամբ, նրա համար ավելի ցանկալի է հենք տեսնել Արևմուտքի, ԱՄՆ-ի մեջ, քան՝ Ռուսաստանի»,- ասել է քաղաքագետը:

Կամա թե ակամա՝ ձևավորվել է քարոզչական համատեքստ, որը կարող է տպավորություն ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանը կամ «ծռվել» է կամ էլ՝ նրա դեմ կազմակերպվել է բազմաշերտ սադրանք՝ օգտագործելով Սեֆիլյանի էպատաժային հարցազրույցը։

Պատահական չէ, որ երեկ երեկոյան վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպմանը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի միջև հանդիպումը տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ, որոնք դիմել էին վարչապետին՝ հանդիպման խնդրանքով: Հանդիպման ընթացքում վարչապետը լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի արտահայտած մտքերին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այդ մեկնաբանություններում նրանք արտահայտել են իրենց անձնական տեսակետներն ու ընկալումները»,- ասել է նա:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է սահմանազատվել Ժիրայր Սեֆիլյանի արտահայտած մտքերից, սակայն մեծ աղմուկ հանած հանդիպման ուղերձներն ավելի խորքային են, քան՝ դրա շուրջ այս օրերին առաջացած աժիոտաժը, որը հաճախ ուղղորդվում է հին համակարգի ներկայացուցիչների կողմից։

Եթե երկրի քաղաքական իշխանությունը գործընկերության անհրաժեշտություն ունի ու դա գտնում է խորհրդարանական ընտրություններում երկու տոկոս չհավաքած ու ահաբեկչության հետ ասոցավող ուժի դեմքով, ապա դա խոսում է Հայասատանի քաղաքական դաշտում առաջացած վտանգավոր վակուումի մասին։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընկերների անհրաժեշտություն ունի, սակայն նրանց չի կարողանում գտնել ոչ խորհրդարանում, ոչ էլ՝ դրա պատերից դուրս ու հենց այս փաստն է նրա ու «Սասնա ծռերի» ղեկավարների հանդիպման հիմնական, միևնույն ժամանակ՝ վտանգավոր քաղաքական ուղերձը։

Խորհրդարանն առհասարակ չի կատարում իր ինստիտուցիոնալ առաքելությունն ու քաղաքական ամլության ճիրանաններում է ոչ միայն խորհրդարանական մեծամասնությունը, այլ նաև՝ ընդդիմությունը։

Խորհրդարանի պատերից դուրս մի կողմից նախկին համակարգն է՝ իր ռևանշիստական ձգտումներով, մյուս կողմից՝ մարգինալները, որոնց հեղափոխական օրակարգն անսպառ է։

Նման իրավիճակն ինքնին վտանգավոր է, որովհետև կարող է հանգեցնել ոչ միայն իշխանության, այլ նաև քաղաքական ողջ համակարգի դելեգիտիմացմանը՝ երկիրը կանգնեցնելով ֆորս-մաժորային իրավիճակների առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում