Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռուսական կողմը մեծ սխալ կգործի, եթե Տիգրան Սարգսյանի վրա խաղադրույք կատարի

Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան ներկայացվում է պաշտոնապես՝ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, իսկ ավելի ստույգ՝ իշխանության որոշ կադրեր ռուսական կողմի համար խնդրահարույց են՝ նախկինում իրենց ծավալած հասարակական, նաև հակառուսական գործունեության պատճառով։

Մամուլը պարբերաբար անդրադառնում է Հայաստանի հետ կապված Ռուսաստանի քաղաքական ծրագրերին, և հերթական տեղեկությունն էլ այն է, որ առաջիկայում Ռուսաստանն այստեղ նոր ընդդիմադիր բևեռ կձևավորի կա՛մ Տիգրան Սարգսյանի, կամ էլ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ 1991 թվականից հետո Հայաստանում իշխանության եկած բոլոր ղեկավարները բացահայտ վարում են պրոռուսական արտաքին քաղաքականություն։ Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ առաջացան թավշյա հեղափոխությունից հետո: «Պարոն Փաշինյանն իշխանության գալով հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ինտենսիվ զարգանալու են, բայց խոսքից գործի չանցավ։ Հակառակը՝ մենք ականատես ենք լինում տարբեր խնդիրների առաջացմանը, որոնց չլուծումը հետագայում պաշտոնական Երևանի համար մեծ խնդիրներ է ստեղծելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանի իշխանություններն անվստահություն ունեն ՀՀ նոր իշխանությունների հանդեպ. «Պաշտոնական Մոսկվան չի հավատում պարոն Փաշինյանին, որովհետև ՀՀ կառավարության բազմաթիվ անդամներ նախկինում հակառուսական պահվածքով են հանդես եկել։ Հիմա որևէ մեկը չի կարող հավատալ, որ ի պաշտպանություն Նավալնու՝ հանրահավաքներին մասնակցող կառավարության անդամները փոխել են իրենց դիրքորոշումը ու դարձել ռուսամետ։ Չնայած այն հանգամանքին, որ նախկին նախագահ Քոչարյանի գործը Հայաստանի ներքին գործն է, մենք շատ լավ գիտենք, որ ՌԴ նախագահ Պուտինը այլ վերաբերմունք ունի իր ընկերների նկատմամբ, և որքան նկատելի է՝ նա բավական բացասաբար է վերաբերվում այդ քրեական գործին։ Ուստի որքան էլ ներկայիս իշխանության անդամները հայտարարեն, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ հարաբերություններում օր օրի ճեղքեր են առաջանում»։

Համբարյանը որպես օրինակ բերում է այն փաստը, որ ռուսական կողմը մերժեց Հայաստանին հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այս կոնտեքստում քաղաքագետն անտրամաբանական է համարում հայկական կողմի պատասխան քայլը՝ ապաստան տրամադրել ֆաշիստական և հակահայկական հայացքներով հայտնի Վիտալի Շիշկինին: «Ես չգիտեմ, թե այդ տգիտության հեղինակն ով է, հետաքրքիր է՝ ինչու են այդ թափթփուկին ապաստան տալիս ու այդկերպ մեսիջներ հղում Ռուսաստանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ կապված Ռուսաստանի ծրագրերին, քաղաքագետը նկատեց. «Ռուսական կողմն ավելի վատ թեկնածու չէր գտնի, քան Տիգրան Սարգսյանն է։ Նա երբևիցե հասարակության սերն ու հարգանքը չի վայելել, միշտ համարվել է նախկին իշխանության սպասարկուն ու ամենավատ վարկանիշն է ունեցել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա նա քիչ է ղեկավարել ՀՀ կառավարությունը, բայց ամեն դեպքում հասարակության համակրանքը նրա նկատմամբ շեշտակի մեծ է, քան Տիգրան Սարգսյանի նկատմամբ։ Ես՝ որպես գյումրեցի, կարող եմ նշել, որ ինքս շատ տպավորված եմ նրա այն աշխատանքով, որ կատարել է Գյումրիում։ Կարող է կարծիքս սուբյեկտիվ է, բայց հասարակության ընդունելիության առումով այդ երկու գործիչներին չի կարելի համեմատել»։

Ըստ Համբարյանի՝ ռուսական կողմը իր քաղաքական նախասիրությունները Հայաստանում արտահայտելիս մշտապես յուրահատուկ սխալ թեկնածուների է ընտրել. «Այսինքն՝ մարդկանց, որոնք չեն վայելել հասարակության համակրանքը։ Եթե ռուսական կողմը փորձի Տիգրան Սարգսյանի վրա խաղադրույք անել, մեծապես կսխալվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում