Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ողբերգությունն այն է, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դաստիարակվել են ադրբեջանական միջավայրում

«Ես կարծում եմ՝ ամեն ինչ բնական ընթացքի մեջ է, և որևէ զարմանալի բան տեղի չի ունենում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդների հանդիպմանն անդրադառնալով՝ քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումը եղել է «Սասնա ծռերի» նախաձեռնությամբ, ոչ թե Փաշինյանի. «Կարծում եմ՝ ևս պետք է հայտնվեն քաղաքական կառույցներ, որոնք այս պահին պետք է իրենց վճռական աջակցությունը հայտարարեն Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը: Այլ կերպ ասած՝ կանգնեն ժողովրդի կողքին»:

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ բոլոր այն քաղաքական դեմքերն ու ուժերը, որոնք տարիներ շարունակ արհամարհել են ժողովրդին, չարաշահել են իշխանությունը, հարմարվել են իշխանությանը, մասնակցել են այն գողությանը, որը կատարվել է պետությունից ու մեր ամբողջ ազգային հարստությունից, հիմա համախմբված ուզում են վերադառնալ քաղաքականություն. «Միամիտ մարդիկ են՝ դա բացառված է, որովհետև նրանք բոլորը հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի քննադատության կարգախոսներով, սակայն Նիկոլ Փաշինյանը ընդամենը ժողովրդի ցանկությունն է իրականացնում: Նրանք մինչև հիմա չեն հասկացել, որ եղել են ժողովրդին դեմ ու շարունակում են մնալ ժողովրդին դեմ»:

Դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ նախկինների վերադարձ լավ քողարկված նորի տակ, քաղաքագետը արձագանքեց. «Տեսականորեն և պրակտիկորեն հնարավոր է, բայց կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր վրիպումներով ու սխալներով հանդերձ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը նոր է դառնում կուսակցություն և դեռ չի էլ դարձել, այս 1,5 տարվա ընթացքում դասեր կքաղեն, կվերակառուցեն իրենց գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը շատ բան է իր վրա վերցնում, նա պետք է իրեն շրջապատի երիտասարդ, բանիմաց, սկզբունքային դեմքերով, որոնք կան և այսօր խաղից դուրս են»:

Վիգեն Խաչատրյանը ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի ուժն այն է, որ նա աշխատում է հասարակության ապագայի համար, ոչ թե իր գրպանի. «Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց Աստվածը փողն են սարքել, հիմա ակտիվացել են, միավորվել են, Քոչարյանի ծնունդն են շնորհավորում… այդ բոլորը հեքիաթ է՝ նրանք մտածում են իրենց ունեցվածքի մասին, բայց մեկ է՝ էդ հարամ ունեցվածքը չի մարսվելու»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում