Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ ղեկավարությանն ամիսներ տևող բողոքի ակցիաների կարգավորման պլան են ներկայացրել, որը ցուցարարների համար զիջումներ է նախատեսում, բայց Պեկինը մերժել է այն, հայտնում է Reuters-ը:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը զեկույց է ուղարկել Պեկին, որտեղ ամփոփել է ցուցարարների հիմնական պահանջները և առաջարկել է հետ կանչել մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենքը, ինչը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել:
Հղում անելով երեք աղբյուրների, որոնք անմիջական տեղեկություններ ունեն այս խնդրի վերաբերյալ, գործակալությունը գրում է, որ Պեկինը մերժել է Լամի առաջարկությունը և հրամայել է որևէ զիջման չգնալ փողոցի հետ:
Այսպիսով, ըստ Reuters-ի, դա վկայում է այն մասին, որ Հոնկոնգի վարչակազմի ճգնաժամի կարգավորմանն ուղղված գործողությունները որոշվում են ՉԺՀ-ի ղեկավարության կողմից:
Ուրբաթ օրը, օգոստոսի 30-ին, Հոնկոնգում ձերբակալվել են բողոքի շարժման առաջնորդներ Ջոշուա Վոնգը և Ագնես Չոուն: