Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վերջնական ապտակ՝ ՀՀ արդարադատությանը. Լևոն Սարգսյանի հովանավորյալը համաներմամբ ազատ է արձակվել առանց մեկ դրամ փոխհատուցելու

Ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը համաներում է կիրառել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էդմոն Խուդյանը՝ հավելելով, որ այս վճիռը վերջնական ապտակ էր Հայաստանի արդարադատության համար։

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք էր առաջադրվել մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ` Էդմոնդ Խուդյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է ընդհանուր առմամբ` 311.615.500 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերով գույք, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ՝ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առքուվաճառքի նախնական պայմանագրեր:

Տարիներ շարունակ տևած դատավարությունն ավարտվել է այս տարվա հուլիսի 29-ին։ Դատավորը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը, խարդախությամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությունը, սակայն Մանգասարյանի նկատմամբ, որպես պատիժ, չի նշանակվել ազատազրկում։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրա նկատմամբ համաներում է կիրառել ու ազատել պատժի կրումից այն պարագայում, երբ Մանգասարյանը չի վերականգնել ոչ ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի, և ոչ էլ մյուս տուժողներին պատճառված վնասը։

«Այս վճռով արձանագրվեց, որ նախկին ու ներկա իշխանությունները, իրենց հովանավորությամբ ու անգործությամբ, մի խարդախի փայլուն հնարավորություն տվեցին խարդախությամբ միլիոններ աշխատել ու չկրել որևէ պատասխանատվություն դրա համար։ Ցավալին այն է, որ նախորդ իշխանության ժամանակ սկսված հովանավորությունը, պայմանավորվածությունները շարունակվեցին նաև հեղափոխությունից հետո։ Մինչդեռ, հեղափոխությունից հետո ինձ թվացել էր, որ նոր իշխանությունները իմ գործը առաջնահերթություն կհամարեն, ցանկություն կհայտնեն ինձ հետ գոնե 5 րոպե նստել զրուցել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվել։ Բայց իրենց պարզապես հետաքրքիր չէր իմ գործը, և ինձ հորդորեցին գնալ ու շարունակել պայքարը։ Ես հանդիպում եմ ունեցել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որն ինձ հորդորեց գնալ ու շարունակել միջազգային ատյանում իմ գործի քննությունը»,- ասաց Խուդյանը՝ հավելելով, որ ներկայումս գուցե Հայաստանում կոռուպցիան նվազել է, բայց հովանավորչությունը և պայմանավորվածությունները շարունակվում են։ «Ես վստահ եմ, որ հենց այս գործում Մանգասարյանի ու Բեկթաշյանի միջև եղել է նախկինից եկած պայմանավորվածություն»,-ընդգծեց Խուդյանը։

Ամերիկահայ գործարարը պատահական չի համարում, որ Մանգասարյանին համաներելուց օրեր անց Բեկթաշյանը դարձավ Վերաքննիչ դատարանի դատավոր։ «Սա զավեշտ է, խայտառակություն է, հասկանում եք, որ այսքանից հետո Բեկթաշյանին տանում են Վերաքննիչ դատարան։ Ես այլևս չեմ զարմանում Հայաստանի դատական համակարգից ոչ մի բանի վրա։ Բեկթաշյանը երեք տարի շարունակ անհիմն հետաձգում էր մեր նիստերը։ Մենք դիմեցինք, որ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեն, դիմեցինք ԲԴԽ, բայց ոչ մի օգուտ։ Փաստացի, Բեկթաշյանը նման որոշում կայացրեց և գնաց Վերաքննիչ դատարան»,- ասաց Խուդյանը։

Ի դեպ, գործարարն ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ պաշտպաններն առ այսօր չեն ստացել դատարանի որոշումը։

Էդմոն Խուդյանը նշեց, որ ինչպես նախկինում, հիմա առավելապես իր միակ սպասելիքը միջազգային տնտեսական դատարանն է, որտեղ ներկայացված է հայցը։ 2020 թվականի հունվարի 20-ին միջազգային դատարանում կլսվի գործը և դրանից պարզ կդառնա, թե Հայաստանի կառավարությունն ինչ է արել։ «Իմ գործով անարդարությունը սկսվեց և վերջացավ նույն կերպով։ Ինձ համար շոկային էր միայն ներկա իշխանության մոտեցումը իմ գործին։ Այն ժամանակ ակնհայտ էր, որ Լևոն Սարգսյանի գործոնով պայմանավորված՝ նախկին իշխանությունը իմ գործով չէր զբաղվի, բայց հեղափոխությունից հետո ներկա իշխանությունը ինքը պետք է շահագրգռված լիներ՝ բոլոր այդ գործոններով պայմանավորված, ինձ լսել։ Բայց իրենք բացարձակ չեն ցանկացել ինձ լսել՝ թույլ տալով, որ իմ գործով աբսուրդը շարունակվի։ Փառք Աստծո, կա միջազգային գործ, որտեղ ես կարող եմ արդարության հասնել»,- եզրափակեց Խուդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում