Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Փակել դեպի Բաքու հնարավոր ճանապարհը. Հայաստանի խնդիրը

Թուրքիայի նախագահ Էրդողանի ռուսական այցի ընթացքում ՌԴ նախագահը նրան ոչ միայն պաղպաղակ, այլև կործանիչ է հյուրասիրել՝ Սու 35 և Սու 57 բազմաֆունկցիոնալ, հինգերորդ սերնդի կործանիչներ, որոնք Ռուսաստանը առաջարկում է Անկարային: Մոսկվան փորձում է օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ը հրաժարվեց Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի Ֆ 35 կործանիչներ՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով ռուսական Ս 400 ՀՕՊ համակարգի գնման համար: Թուրքիան չանսաց պատժամիջոցի սպառնալիքին և հիմա Էրդողանի մակարդակով ցուցադրաբար հետաքրքրվում է ռուսական կործանիչներով:

Այս իրավիճակը բնականաբար պետք է հետաքրքրի Հայաստանին: Եվ ամենևին ոչ միայն ռուս-թուրքական ռազմատեխնիկական զուտ գործակցության պատճառով: Բանն այն է, որ ռուսական կործանիչները Անկարայում հայտնվելուց հետո կարող են հայտնվել Բաքվում: Առավել ևս, որ դեռևս երկու տարի առաջ Հայաստանի՝ Ռուսաստանից Սու 30 կործանիչներ գնելու վերաբերյալ խոսակցության ֆոնին ռուսական ռազմական փորձագիտական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան, դրանք տրամադրելով Հայաստանին, մտադիր է, այսպես ասած, շահագրգռել Ադրբեջանին ավելի նոր սերնդի օդանավեր գնելու համար:

Մյուս կողմից՝ ապրիլյան պատերազմից և, առավել ևս, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվան որոշակիորեն կաշկանդված է Ադրբեջանի հետ մասշտաբային ռազմատեխնիկական գործակցության հարցում՝ պայմանավորված մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններով: Միաժամանակ, ամենևին վերացած չեն նաև այն գործոնները, որոնց հիման վրա 2004 թվականից սկսած Ռուսաստանը վարել է Բաքվի հետ «ռազմավարական գործընկերության» քաղաքականություն՝ քայլ առ քայլ ընդլայնելով այն և դրա մահաբեր ուժը: Եվ այստեղ Մոսկվայի ու Բաքվի միջև տեսական միջնորդ կարող է դառնալ Անկարան, որը ձեռք բերած ռուսական կործանիչների մի մասը կարող է տրամադրել Բաքվին՝ թեկուզ իհարկե վերավաճառելով դրանք ինքնարժեքով: Համենայնդեպս, դրա տեսական վտանգն առկա է, ինչը նշանակում է, որ Երևանը պետք է մի կողմից՝ համակ ուշադրությամբ հետևի այդ զարգացումներին, մյուս կողմից՝ պատրաստ լինի վտանգը տեսականից գործնականի հնարավոր անցման փուլում իսկ հակադարձել դրան և կանխարգելել, եթե լինի անհրաժեշտություն:

Համենայնդեպս ակնառու է, որ ռուս-թուրքական ռազմատեխնիկական այդօրինակ գործարքի պարագայում Երևանը պետք է ունենա ՌԴ երաշխիքը, որ այդ գործարքը չի լինի ռուս-ադրբեջանական միջնորդավորված առևտուր՝ ստեղծելով անմիջական սպառնալիքներ Հայաստանի ու Արցախի համար և սպառնալիքի տակ դնելով նաև օդային գերակայության հայկական ռազմավարության հեռանկարը, որին անցնելու մասին հայտարարել է պաշտպանության նախարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում