Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն երկուշաբթի, օգոստոսի 27-ին, հրապարակել է Ամազոնիայի անտառների մասշտաբային հրդեհների տրեզերքից արված լուսանկարները: Նա լուսանկարները տեղադրել է Twitter-ի իր էջում:
«Ծուխ, որն ինչպես երևում է տարածվել է հազարավոր կիլոմետրեր, տասնյակ և տասնյակ հրդեհի օջախներ Ամազոնիայի անտառներում»,- գրել է նա:
Ամազոնիայի անձրևային անտառների, որոնք կոչվում են «մոլորակի թոքերը», ներկայիս հրդեհները, Բրազիլիայում սկսվել են օգոստոսի սկզբին: Որոշ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: Հրդեհների թիվը մեծանում է:
Անցյալ շաբաթա վերջին Բիարիցում անցկացվող G7 գագաթնաժողովի ընթացքում միջազգային առաջնորդները համաձայնել են գումար հատկացնել Ամազոնիայի անտառներում բռնկված հրդեհների դեմ պայքարի համար, սակայն, Բրազիլիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է այդ օգնությունից հրաժարվելու մասին: