Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ցուցանիշները աճել են, բայց տնտեսական հեղափոխության սերմերը ծիլեր չեն տվել

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հուլիս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն հրապարակման՝ 2019թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 108.1%-անոց աճ: 2019թ. հունվար-հուլիս ժամանակային միջակայքում նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ ՏԱՑ աճը կազմել է 106.8%: Այս տարվա հուլիս ամսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 112.8%-անոց աճ:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՏԱՑ-ի ցուցանիշը կազմել էր 111.1%, հունվար-հուլիսին՝ 109.3%:

Կտրուկ աճ է արձանագրվել հատկապես արդյունաբերության ոլորտում: Արդյունաբերական արտադրանքի ծավալային աճը կազմել է 116.1%, հունվար-հուլիսին՝ 108.4%: Փաստորեն սկսած ապրիլ ամսից՝ արդյունաբերության ոլորտում արձանագրվում է երկնիշ աճ:

Նշենք, որ անցած տարի համապատասխան ժամանակամիջոցում արդյունաբերության ոլորտում արձանագրված աճն ավելի համեստ էր՝ 107.3%, իսկ հունվար-հուլիսի կտրվածքով՝ 104.3%:

Գյուղատնտեսությունը, ինչպես բազմիցս նշվել է, այս տարեսկզբից ներկայացվում է եռամսյակային տվյալներով: Հետևաբար այս ոլորտի մասով ոչինչ ներկայացված չէ: Ոլորտում տիրող իրավիճակի մասին պատկերացում կարելի է կազմել ընդամենը գյուղմթերքի շուկայում տիրող իրավիճակից:

Անցած տարի այս ոլորտում հուլիս ամսին գրանցվել էր 102.1%-անոց աճ, իսկ հունվար-հուլիսին աճը կազմում էր 100.6%: Փաստորեն այն ժամանակ արդեն սկսվել էր գյուղատնտեսության ոլորտի անկման փուլը:

Շինարարության ոլորտում ևս միտումները աճային են: Հուլիսին 2018թ. հուլիսի նկատմամբ գրանցվել է 104.1%-անոց աճ, հունվար-հուլիսին՝ 104.5%-անոց: 2019թ. հունիսի նկատմամբ շինարարության ոլորտում գրանցվել է 105.9% աճ: 2018թ.-ի հուլիսին շինարարության ոլորտում աճը կազմում էր 100.5%, հունվար-հուլիսին՝ 110.4%:

Առևտրի շրջանառության ծավալների աճը հուլիսին հունիսի նկատմամբ կազմել է 109.1%, հունվար-հուլիսին համապատասխան ժամանակամիջոցի նկատմամբ՝ 108.9%: 2018թ. այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 107.7% և 108.9%:

Ծառայությունների ոլորտում, առանց առևտրի, հուլիսին գրանցվել է 114.9% աճ, հունվար-հուլիսին՝ 115.2%:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը մնում է Փաշինյանի կառավարության տնտեսական բլոկի անհաղթահարելի արգելքը: Շուրջ մեկ տարի է՝ այս ոլորտում հնարավոր չի լինում հաղթահարել, շրջանցել նախորդ տարվա արտադրության ցուցանիշը: Փաշինյանի կառավարման ընթացքում ընդամենը մի քանի անգամ է հաջողվել նախորդ տարվա համեմատությամբ էլեկտրաէներգիայի ավելի բարձր ցուցանիշ ապահովել: Հուլիս ամսին արտադրված էլեկտրաէներգիան կազմել է նախորդ հուլիսին արտադրվածի 97.2%-ը, իսկ հունվար-հուլիս ժամանակային միջակայքով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում արտադրվածի 95%-ը:

Նշենք, որ 2018թ. այդ թվերը կազմում էին համապատասխանաբար՝ 108.5% և 107.3%:

Միջին ամսական անվանական աշխատավարձի առումով ևս գրանցվել է աճ: Հուլիս ամսին այդ աճը կազմել է 108.0%, հունվար-հուլիսին՝ 105.9%: Ընդ որում, պետական հատվածում աճը եղել է զգալիորեն ավելի բարձր. հուլիսին՝ 112.6% (ոչ պետականում՝ 105.9%), հունվար-հուլիսին պետականում՝ 107.3% (104.1%՝ ոչ պետականում):

Արտաքին առևտրաշրջանառությունը ևս աճել է: Այս ոլորտում նույնպես տևական ժամանակ հաշվեկշիռը բացասական էր կամ զրոյին մոտ: Հուլիս ամսին արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության 113.0% աճ, հունվար-հուլիսին՝ 102.3%: Ընդ որում, արտահանումն աճել է 119.5%-ով, ներմուծումը՝ 110.0%-ով: Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 103.0%-ով, ներմուծումը՝ 101.9%-ով: Անցած տարվա հուլիսին արտահանումը աճել էր 100.3%-ով, ներմուծումը՝ 122.4%-ով:

Հուլիս ամսին արձանագրված տնտեսական ցուցանիշների համեմատությունից պարզվում է, որ ՏԱՑ-ի աճային միտումների առումով նախորդ տարվա աճի համեմատությամբ էական փոփոխություններ չկան: 2018թ.-ին էլ 2017թ.-ի նկատմամբ գրեթե բոլոր ոլորտներում համանման ցուցանիշներ էին: Այս ամսվա առանձնահատկությունն այն է, որ թերևս առաջին անգամ է, որ բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից, մնացած բոլոր ոլորտներում դրական միտումներ են արձանագրվել:

Միևնույն ժամանակ, բացի ծառայություններից, որտեղ, ինչպես անցած գրեթե ամբողջ տարում ու այս տարեսկզբին արձանագրվում էր երկնիշ աճ, մնացած բոլոր ոլորտներում միջինում 2-3-4%-անոց աճ է, որն ինչ-որ առումով կարելի է նույնիսկ իներցիոն աճ անվանել, քանի որ անկախ ամեն ինչից՝ տնտեսությունը գործում է, իր ռիթմի մեջ ինչ-որ չափով զարգանում, որովհետև ցանկացած արտադրության համար զրոյական աճը հետզարգացում է, հետևաբար իներցիոն ձգտում կա անցած տարվա վրա մի բան ավելացնելու: Եվ մի շարք ոլորտներում արձանագրված 2-3%-անոց աճը այդ «մի բան ավելացնելու» արդյունքն է:

Միակը, որ երկնիշ աճ է ապահովել, սպասարկումների ոլորտն է, որի մասին բազմիցս խոսվել ու գրվել է. դա վիվառոներն ու տոտոգեյմինգների շնորհիվ ապահովվող աճն է, որը տնտեսության համար երբեք որակյալ համարել չի կարելի: Բավականին լուրջ աճ է արձանագրվել նաև արտաքին առևտրում ներկրվող և արտահանվող մեքենաների հաշվին, որտեղ հավանաբար արդեն հունվարից կտրուկ անկում կգրանցվի: Սրա ու վիվառոների զրոյացումից հետո միայն կերևա տնտեսության աճի իրական պատկերը, որ հաստատ շեշտակի կնվազի, և կպարզվի, որ տնտեսական հեղափոխության շաղ տված սերմերը անհասկանալիորեն դեռ չեն ծլարձակում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում