Օգոստոսի 26-ին՝ 07:47-ի դրությամբ, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 23-ին՝ ժամը 12:07-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: