Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Շանլըուրֆա քաղաքում ծնվել է երկու ատամով նորածին։ Դա ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա կաթ ուտելիս վնասել է մորը։
Դրանից անմիջապես անց երեխային հասցրել են հիվանդանոց, ուր և ատամնաբույժը հեռացրել է նրա ատամները։ Բժշկի խոսքերով՝ այդպիսի նորածնի ի հայտ գալու հավանականությունը կազմում է մեկը միլիոնի դիմաց։ Նա նաև նշել է, որ դա երեխայի առողջական վիճակի վրա չի ազդում։










































