Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Պատմական իրադարձություն․ 17 տարի անց վերականգնվեց արդարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Այսօր տեղի ունեցած իրադարձությունը, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական։

Վաղարշակ Հարությունյանը խորհրդային բանակի այն սպաներից մեկն է, ովքեր անկախության վերականգնումից հետո անսացել են նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի հորդորներին ու զինվորագրվել են Հայաստանի զինված ուժերին։ Հարությունյանը 1991-1992 թթ-ին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, այնուհետև Հայաստանը ներկայացրել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբում։ Գեներալը եղել է Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկը՝ ապահովելով արցախյան պատերազմի հաղթանակը ռազմական դիվանագիտության ոլորտում, ու պատահական չէ, որ երբ Սարգսյանը 1999-ի հունիսին նշանակվեց վարչապետ՝ խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակից հետո, հենց Վաղարշակ Հարությունյանին վստահեց պաշտպանության նախարարի պաշտոնը։

Շատերը կարծում են, որ Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել է 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով կատարվածի մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը կանխել էր ոճրագործության հնարավոր զարգացումը։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանը այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։

Ճիշտ կլինի ասել, որ այդ ժամանակ ընդամենը հրապարակայնացվել են երկրորդ նախագահի ու ՊՆ նախարարի հակասությունները, իսկ դրանց սկիզբը դրվել է դեռ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, երբ Վաղարշակ Հարությունյանը՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հետ միասին, ընդդիմացել է Մեղրին փոխանակելու տխրահռչակ ծրագրին, որը փորձում էր կյանքի կոչել Քոչարյանը։

Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի ու Հարությունյանի հակադրությունը նոր դրսևորում ստացավ։ Հարությունյանը երբեք չի թաքցրել, որ զազրելի ոճրագործության կազմակերպման հարցում կասկածներ ունի՝ դրանք հասցեագրելով Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։

Պատահական չէ, որ 2000-ի մայիսի 2-ին Քոչարյանը՝ վարչապետ Արամ Սարգսյանի հետ միասին, պաշտոնանկ արեց նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։

Սակայն վերջինս ոչ միայն չհեռացավ Հայաստանից, այլ ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալեց՝ «Հանրապետություն» կուսակցության կազմում հետամուտ լինելով ոչ միայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, այլ նաև Մեղրիի դավադիր ծրագրի ու դրանցում Քոչարյանի մասնակցության բացահայտմանը։

Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամանագրով զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից, ապա նաև 2004-ի ապրիլին 12-ի իրադարձություններից հետո ազատազրկվել է «Հանրապետություն» կուսակցության այլ լիդերների հետ միասին՝ սահմանադրական կարգը տապալելու փորձ անելու մեղադրանքով։

17 տարի անց Վաղարշակ Հարությունյանի զինվորական կոչումը հեղափոխական իշխանությունը վերականգնում է՝ փաստացի իրականացնելով անցումային արդարադատություն ու արժանին մատուցելով բոլոր այն մարդկանց, ովքեր քաջություն են ունեցել մարտահրավեր նետելու քրեաօլիգարխիկ «բեսպրեդելին» ու ահաբեկչությանը։ Սա հիրավի պատմական հրամանագիր է, սակայն, անշուշտ, ակնկալում ենք, որ անցումային արդարադատության իրականացումն այսուհետև հատվածական չի լինի ու կկրի ինստիտուցիոնալ բնույթ նախկին համակարգի համապարփակ իրավա-քաղաքական գնահատականը տալու, ռեպրեսիաներից տուժած բոլոր մարդկանց իրավունքները վերականգնելու համար։ Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք անցած քսանամյակի նշանակալի իրադարձություններին՝ բռնապետության դահիճներին ու զոհերին ներկայացնելու առաքելությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում