Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին:

Նա մասնավորապես գրել է.

«Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա լիճը, արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի՞ են:

Եվ ակնհայտ է, որ որոշում կայացնելիս մենք պետք է հիմնվենք փաստերի ու փորձագիտական գնահատականների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։

Ի՞նչ է ասում մեզ «Էլարդ» ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով, առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են։

Այնուամենայնիվ, «Էլարդի» զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը, որտեղ ներկայացված են ոչ միայն «Էլարդի» կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ՝ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի։

Ասեմ նաև, որ այսօր մենք հանքարդյունաբերության ոլորտում սահմանում ենք բարձր նշաձող, որի համաձայն՝ մեր երկրի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն:

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել:

Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն «Լիդիանի» կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը, այլև բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով։

Իսկ հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտնվելն էր։

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս։

Բնապահպանական հարցերից զատ, կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։

Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։

Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում։

Եթե նաև խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին, ելքը լիովին կանխատեսելի չէ, և հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց և միգուցե չգնված զենք։

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարևոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որևէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ, ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում ներդրողներ ներգավելու համար, և սրա կարևորությունը, կարծում եմ, բոլորս ենք հասկանում։

Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում