Կիպրոսի հարավում՝ Զիգի գյուղի մերձակայքում գտնվող զինանոցում այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդվում է 8 զոհի մասին,- տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ոստիկանությունը հայտնել է, որ զինանոցում պահվել է 98 տակառ վառոդ, որոնցից երկուսն անհայտ պատճառներով պայթել են: Պայթյունից հետո կղզում խափանվել է էլկտրամատակարարումը, ինչը, հնարավոր է, կապված է զինանոցի պայթյունի հետ:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել այն տեղում, ուր պահվում էին 2009 թ. նավերից մեկում առգրավված զենքն ու զինամթերքը, որը նախատեսված էր Սիրիայի և Իրանի համար:











































