Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

ԵՄ-ն գնահատել է Հայաստանի արձանագրած փոփոխությունները

Հինգշաբթի լույս է տեսել Եվրոպական միության հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որ գնահատում է 2013-ին Հայաստանի արձանագրած փոփոխությունները և առաջարկում քաղաքական բարեփոխումների ուղիներ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել: Ճիշտ է` ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին բանակցությունները ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառով:

Եվրամիությունը, սակայն, հավատարիմ է մնում Հայաստանի հետ առաջիկա համագործակցությանը:

Զեկույցը նշում է, որ թեև Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկում է, այդուամենայնիվ, դեռ օրենսդրության կիրարկման հետ կապված բավականին աշխատանք կա: Փետրվարի նախագահական ընտրությունները թեև լավ կազմակերպված էին, սակայն կային մտահոգություններ ընտրական ընթացքի հետ կապված։

«Չնայած շարունակական բարեփոխումներին` կա արդարադատության ոլորտի հանդեպ անվստահություն և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների պակաս: Այս տարի ևս զեկուցվել է ոստիկանությունում իրականացվող խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին»,- ասում են զեկույցի հեղինակները:

Այս տարվա առաջընթացի զեկույցը փաստում է, որ անցյալ տարվա Եվրամիության առաջարկներից ոմանք Հայաստանը փորձել է իրականացնել, մասնավորապես, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հետ կապված օրենքի առաջքաշման, արդարադատության և ընտրական օրենսդրության ոլորտներում: Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ արձանագրելով, որ անցյալ տարի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների հանդեպ բռնությունները շատացել են:

Եվրամիության զեկույցը նաև կոչ է անում հետաքննել բռնությունների դեպքերը, կիրառել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առաջարկները` իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների կիրառումը կանխելու համար, բացահայտել 2008 թվականի մարտի իրադարձությունների զոհերի մեղավորներին և ոստիկանության այդ օրերի ապօրինությունները, հարգել կրոնի ազատությունը, հստակեցնել օրենսդրական բարեփոխումները, աշխատել Մեծամորի ատոմակայանի հնարավորին արագ փակման, ջանքեր գործադրել Մադրիդան սկզբունքների իրականացման շուրջ և խուսափել Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից:

«Հայաստանում մամուլի ազատությունը մնում է անբավարար, Հայաստանը թերացել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության զարգացման հարցում»,- նշում է Եվրամիության հարևանության ծրագրի տարեկան զեկույցը: 

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում