Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նախկինների բիզնեսները շարունակում են մնալ ստվերո՞ւմ, թե՞…

ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է հանրապետության հազար խոշոր հարկատուների ցուցակը և առաջին կիսամյակում նրանց վճարած հարկերի մեծությունները, ինչին անդրադարձել ենք: Այդուհանդերձ, մեկ անգամով հնարավոր չէ ներկայացնել այն ծավալուն ինֆորմացիան, որ հնարավոր է ստանալ այդ ցուցակից: Ավելին, նախորդ տարիների ցուցակների հետ համեմատելիս հնարավոր է տնտեսության զարգացման պատկերը ստանալ, բազում եզրակացություններ ու հետևություններ անել:

Այս ցուցակի ամենախոշոր հարկատուների տասնյակում է հայտնվել ընդամենը չորս տարի առաջ հիմնադրված «Ակվիլիոն թրեյդ» հագուստի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը, որը մեկ տարի առաջ պետական բյուջե էր մուծել 731.6 մլն դրամ հարկ և հանրապետության 110-րդ հարկատուն էր: Բայց արդեն 2018թ. տարեկան ամփոփիչ տվյալներով՝ ընկերության հարկային մուտքերը կազմել են 11.1 մլրդ դրամ, և այն հանրապետության 11-րդ հարկատուն էր: Սա արդեն այս տարվա առաջին կիսամյակում 6.5 մլրդ-ով հանրապետությունում 8-րդն է:

Աղյուսակի ուսումնասիրությունից պարզվում է, որ նման սուր ընթացք ունեցող «Ակվիլիոնը» միակը չէ: Իհարկե, մյուսների պարագայում թվերն այդքան ակնառու չեն, այդուհանդերձ՝ աչքի զարնող են: Ահավասիկ. 2018թ.-ի առաջին կիսամյակում «Ավտոներկրող» անվամբ ընկերությունը (անունն արդեն հուշում է, թե վերջինս ինչով է զբաղվում) վճարած 586 մլն դրամ հարկերով հանրապետության 141-րդ հարկատուն էր: Տարվա կտրվածքով այս ընկերությունն արդեն «Ավտոներկրող-10» անվամբ պետբյուջե էր մուծել 1.9 մլրդ-ի հարկեր և 99-րդ հարկատուն էր: Այս տարվա առաջին կիսամյակում, վճարելով գրեթե 3 մլրդ դրամի հարկ, հանրապետության 20-րդ հարկատուն է: Միայն հարկերի աճից կարելի է եզրակացնել, թե ինչ քանակությամբ մեքենա է ներկրվում Հայաստան վերջին փուլում: Մյուս կողմից՝ ամենայն հավանականությամբ եկող տարի արդեն այս ընկերության անունը լավագույն դեպքում հազար խոշորների ծայրամասում կլինի:

Կապանի լեռնահարստացման չգործող կոմբինատը 2019թ. հունվարի 30-ին գնվել է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» կողմից ու արդեն 2.2 մլրդ դրամ հարկ է վճարել բյուջե: Հիմա հանրապետության 38-րդ հարկատուն է: Բեռնափոխադրումներ իրականացնող և վերջին տարիներին ակտիվորեն գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող «Սպայկա» ընկերությունը 2017թ. առաջին կիսամյակում վճարել է 385 մլն դրամի հարկ և հանրապետության 172-րդ հարկատուն էր: 2018թ. նույն ժամանակամիջոցում, 1.2 մլրդ-ով, 61-րդն էր: Ամբողջ տարվա կտրվածքով վճարած 4.6 մլրդ դրամի հարկերով հանրապետության 34-րդ հարկատուն էր: Այս տարի արդեն վճարել է 2.6 մլրդ դրամ և հանրապետության 31-րդ հարկատուն է:

Ցուցակում նման «վերելքները» բավականին շատ են: Ընդ որում, միանշանակ է, որ սրանց մի մասի մոտ հարկային վճարումներն ավելացել են ոչ թե ծավալների մեծացմանը զուգընթաց, այլ պայմանավորված են ստվերային ծավալների նվազեցմամբ:

Նույն կերպ հակառակ գործընթացներն էլ են տեղի ունենում, երբ պայմանավորված բազմաթիվ գործոններով՝ ընկերությունների վճարած հարկերը էապես նվազել են կամ ընդհանրապես զրոյացել: Ահավասիկ. 2018թ.-ի առաջին կիսամյակում առաջատար հարկատուների ցուցակում գտնվող «Մանեքս» ընկերությունն այլևս հազար խոշորի մեջ չկա, Թեղուտը՝ նույնպես:

Չնայած այն հանգամանքին, որ հանրապետության ամենախոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սյունիքի մարզում է, այդուհանդերձ՝ խոշոր հարկատուների բացարձակ մեծամասնությունը՝ առաջին հարյուր խոշոր հարկատուներից 85-ը, գրանցված է Երևանում:

Մնացած 15-ից երեքը Սյունիքի մարզում են, հասկանալիորեն՝ հանքարդյունաբերական ուղղվածության: Չորսը՝ Արարատի մարզում, որոնցից երկուսը՝ Մասիսի տարածաշրջանում, որ դարձյալ Երևան է: Երկուական՝ Արմավիրում և Վերին Պտղնիում և մեկը՝ Ջերմուկում: Փաստորեն ատոմակայանն ու հանքարդյունաբերական երեք ընկերությունները չհաշվելու դեպքում ստացվում է, որ իրականում հարյուրից ընդամենը 5-6-ն են Երևանից դուրս, ինչը նշանակում է, որ հանրապետության ամբողջ բիզնեսը կենտրոնացված է Երևանում, և հենց միայն դա բավարար է, որ հանրապետությունում տարածքների համաչափ զարգացումը բացառվի, միգրացիան շարունակվի, և մեծ առումով բացառվի տնտեսության լուրջ զարգացումը:

Ինչ վերաբերում է հարկատուների ոլորտային գերակայություններին, առաջին տասը խոշորներից երեքը ծխախոտի ոլորտում են, երկուսը՝ արտադրող, երրորդը՝ ներկրող: Երկուսը հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ են, մեկական՝ գազի, էլեկտրականության, բենզինի, առևտրի և օդանավակայանի:

Ոչ վաղ անցյալում խոշոր հարկատուների առաջին տասնյակում կայուն տեղ ունեին հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերությունները: Վերջին տարիներին օբյեկտիվ պատճառներով դրանք տասնյակից դուրս են մղվել ու կարծես տարեցտարի հնարավորինս հետ են մղվում: Դեռ անցած տարի առաջին կիսամյակում «ՄՏՍ Արմենիան» 11-րդն էր, տարվա հաշվարկով՝ արդեն 18-րդ հարկատուն էր: «Յուքոմը», որ 18-րդն էր, այս տարվա առաջին վեց ամիսների ցուցանիշներով 14-րդն է, իսկ «ՄՏՍ Արմենիան»՝ 37-րդը:

Ի տարբերություն սրանց՝ վերջին տարիներին կայունորեն իրենց «հարկային դիրքերը» բարելավում են հայաստանյան բանկերը: Սրանցից ամենախոշոր հարկատուն «Ամերիաբանկն» է, որ ընդհանուրի մեջ 11-րդն է: Հաջորդում են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլը» (17-րդ) և «Հայբիզնեսբանկը» (28-րդ): Հայաստանի բանկերը միասին տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել ավելի քան 30 մլրդ դրամի հարկ:

Վարկային կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն «Վարկս Էյ ԷՄ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն է, որը հանրապետության 61-րդ հարկատուն է և պետբյուջե է վճարել 1.5 մլրդ դրամ: Սրան հաջորդում է «Ֆաստ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ-ն»՝ վճարած 747 մլն դրամի հարկերով:

Առողջապահական հաստատություններից ամենախոշոր հարկատուն «Էրեբունի» բժշկական կենտրոնն է՝ վճարած գրեթե 1 մլրդ դրամի հարկերով: Սա հանրապետության 97-րդ հարկատուն է: 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ այս կենտրոնը պետական բյուջե էր վճարել 811 մլն դրամի հարկեր և հանրապետության 89-րդ հարկատուն էր: Տարվա կտրվածքով, վճարած 1.5 մլրդ դրամի հարկերով, 99-րդն էր:

Հաջորդը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է, որ լինելով հանրապետության 150-րդ հարկատուն՝ բյուջե է վճարել 590 մլն դրամի հարկ: Սա 2017թ. առաջին կիսամյակում վճարած 553 մլն հարկերով հանրապետության 132-րդ հարկատուն էր: Տարվա կտրվածքով, վճարած 1.2 մլրդ դրամով, հանրապետության 127-րդ հարկատուն էր:

Պետք է նշել, որ առողջապահական հաստատություններից անհամեմատ հզոր են դեղամիջոցներ ներկրող ընկերությունների ցանցերը: Ահավասիկ. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» հանրապետության 30-րդ հարկատուն է՝ վճարած 2.6 մլրդ դրամի հարկերով (2017թ. առաջին կիսամյակ՝ 1.6 մլրդ-ով 40-րդ հարկատու), հաջորդը 51-րդ հորիզոնականում գտնվող «Վագա ֆարմն է»՝ 1.7 մլրդ դրամի հարկերով: 2017թ.-ին 886 մլն-ով 74-րդն էր:

Ուսումնական հաստատություններից հանրապետության ամենախոշոր հարկատուն Երևանի պետական բժշկական համալսարանն է. ընդհանուրի մեջ 73-րդն է և վճարել է 1.4 մլրդ դրամի հարկ: 2017թ.-ին այն վճարել էր 2.4 մլրդ դրամ և հանրապետության 58-րդ հարկատուն էր, իսկ 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ 1.2 մլրդ-ով 53-րդն էր: ԵՊՀ-ն 76-րդն է՝ 1.35 մլրդ դրամի հարկերով: Ամերիկյան համալսարանը վճարել է 660 մլն դրամի հարկ:

Կոնյակ արտադրող ընկերություններից ամենահզորը ԵԿԳ-ն է՝ վճարած 1.5 մլրդ դրամի հարկերով, հանրապետության 64-րդ հարկատուն է: 2017թ. առաջին կեսին, վճարած 1.57 մլրդ դրամի հարկերով, այն հանրապետության 42-րդ հարկատուն էր: 71-րդը Պռոշյանի կոնյակի գործարանն է՝ 1.4 մլրդ դրամի հարկերով: 2017թ. առաջին կեսին 794 մլն վճարած հարկերով այն 92-րդ հարկատուն էր: Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի օղու-կոնյակի-գինու գործարանը պետբյուջե է վճարել 589 մլն դրամ և հանրապետության 152-րդ հարկատուն է: 2017թ. առաջին կիսամյակում նա 565 մլն դրամի հարկերով 128-րդ հարկատուն էր:

«Դերժավա-Ս»-ն 2.75 մլրդ-ով 60-րդ հարկատուն է՝ 2018թ.-ի հունվար-դեկտեմբերի տվյալներով: 2017թ. հունվար-դեկտեմբերին՝ 2.1 մլրդ դրամի հարկերով, 67-րդն էր: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ 1.6 մլրդ վճարած հարկերով 58-րդն է:

Վերջին ընկերություններն ընտրվել են ոչ պատահաբար՝ այն առումով, որ սրանց հիմնական մասը նախկին համակարգի, նախկին իշխանություններին կամ նրանց խիստ մոտ կանգնածների սեփականությունն են: Սրանք, փաստորեն, նախկինում պետք է որ գործեին խիստ ստվերում՝ եկամուտների հիմնական մասը թաքցնելով: Դրա համար էլ վերջին հատվածում համեմատություններ են տարվել 2017թ.-ի ցուցանիշների հետ:

Այդ համեմատություններից պարզվում է, սակայն, որ այսօրվա սրանց վճարած հարկերի և թե՛ 2017թ. առաջին կիսամյակի ու թե՛ տարվա կտրվածքով վճարածների միջև էական տարբերություններ չկան: Ավելին, բազմաթիվ դեպքերում մինչև 2019թ. սրանց վճարած հարկերի համեմատական աճն ավելի մեծ է, քան վերջին տարում: Հետևաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ չեն ավելանում սրանց վճարած հարկերը, շարունակում են գործել ստվերո՞ւմ, թե՞… Այնուամենայնիվ, այստեղ ինչ-որ բան այն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում