Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնան կարող է վերադառնալ իր պաշտոնին: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Առայժմ արգենտինացիներն անհաջող են հանդես գալիս Ամերիկայի գավթի խաղարկությունում, և, Կոստա Ռիկայի հետ խմբային փուլի վերջին տուրի խաղում, Սերխիո Բատիստայի սաներին միայն հաղթանակը կօգնի քառորդ եզրափակիչ դուրս գալ:
«Եթե Արգենտինան չկարողանա հաղթել, ապա, անկասկած, Բատիստան կհեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ գլխավոր մարզչի թափուր տեղի հիմնական թեկնածուն Դիեգո Մարադոնան է»,- գրում է թերթը:






































