Ուկրաինայի առաջնության առաջին տուրի «Շախտյոր»-«Օբոլոն» խաղից առաջ «Հանքափորներ»-ի ղեկավարությունը հաճելի անակնկալ էր պատրաստել Հենրիկ Մխիթարյանի և Յարոսլավ Ռակիցկիի համար: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 2010/11 մրցաշրջանում Ռակիցկին հաղթող էր ճանաչվել «Լավագույն խաղացող», իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը` «Լավագույն գոլի հեղինակ» անվանակարգերում:
Պատվավոր մրցանակները ֆուտբոլիստներին հանձնեց «Շախտյոր»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Յաշենկոն:
Ստորև ևս մեկ անգամ ներկայացնում ենք Մխիթարյանի այն գոլը, որի համար հայ ֆուտբոլիստը պարգևատրվեց.







































