ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է Սիրիայի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բանակցությունները լուրջ առաջընթացի են հանգեցրել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգությունն ապահովող մեխանիզմ սկսելու հարցում։
Փոմփեոն նաև նշել է, որ այնտեղ անվտանգության գոտիների հայտնվելը կարող է օգնել տարածաշրջանում խաղաղություն հաստատել։