90-ականների «Բևեռլի Հիլզ 90 210» սիրված սեիլաը, որը ցուցադրվեց տասը տարի՝ 1990-ից 2000 թվականներին, վերադառնում է էկրաններ: 19 տարի անց Fox հեռուստաալիքը նոր սերիա է նկարահանել ամբողջ աշխարհում սիրված հերոսների հետ: Հանդիսատեսի առջև կրկին կհայտնվեն Բրենդոնը, Բրենդան, Քելլին, Դոննան և այլք: Ավաղ, նրանց հետ չի լինի Լյուք Փերին, որը Դիլանի դերում էր խաղում: 2019 թվականի մարտին դերասանը մահացավ կաթվածից:
Առաջին սերիան թողարկվել է Fox-ում օգոստոսի 7-ին: Նոր սեզոնում կլինի ընդամենը վեց սերիա, որոնք կցուցադրվեն շաբաթը մեկ անգամ:
Ինչպես ասում են կինոռեժիսորները, նոր սեզոնը սերիալի շարունակությունը չէ: Պատմության մեջ գլխավոր հերոսները հանդիպում են 20 տարի անց:
Երկարամյա ընկերները ֆիլմաշարը վերսկսելու ուղիներ են փնտրում: Նրանք միասին վերանայում են հին սերիաները, ծրագրեր կազմում և օգտվում նոր հնարավորություններից: Բայց ընկերները չեն էլ պատկերացնում, թե առջևում ինչ է սպասվում իրենց:













































