Վաշինգտոնում թեթևշարժիչային ինքնաթիռը վայրէջք է կատարել հետիոտների համար նախատեսված հատվածում՝ մարդկանց բավականին վախեցնելով, հաղորդում է TCH-ը։
Տեսագրությունում երևում է՝ ինչպես է օդանավը շասին իջեցնում բանուկ մայրուղում։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությունը պարզել է, որ վայրէջքը հարկադրված է եղել։ Ինքնաթիռի՝ վառելիքի համակարգը խափանվել է։ Այդ պատճառով օդաչուին իրավապահները չեն պատժի։