Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արցախում անհարկի լարվածությունը կկանխվի. Տիգրան Աբրահամյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն է:

 Պարոն Աբրահամյան, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին 8 ամիս է մնացել, նկատելի է, որ քաղաքական դաշտը ակտիվանում է, Արցախից հնչող հայտարարություններից նկատելի է, որ նաև որոշակի լարվածություն կա: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը:

-Քաղաքական ուժերը կամ քաղաքականության մեջ ակտիվություն դրսևորող դեմքերը ընտրություններին ընդառաջ, բնականաբար, ակտիվանում են: Դա դրսևորվում է ինչպես կուսակցությունների ստեղծմամբ ու վերախմբավորմամբ, այնպես էլ տարբեր բնույթի քաղաքական ու ոչ քաղաքական հայտարարություններով:

Լարվածություն առավել շատ առաջացնում են այն հայտարարությունները, որոնք իրադարձությունները ոչ ռացիոնալ դաշտ տեղափոխելու սպառնալիք են պարունակում կամ հակասում են Արցախի ու Հայաստանի անվտանգությանը:

Արցախում կան կառույցներ, ինստիտուտներ, որոնք նման իրավիճակներում անելիքներ ունեն, և դրանք անհրաժեշտ պահին իրավիճակին համահունչ որոշումներ կկայացնեն:

Մեզ համար կարևորը Արցախում ապրող մարդու անվտանգությունն է և նրա իրավունքների լիարժեք իրացման ապահովումը. դա ցանկացած պարագայում ապահովվելու է:

Դուք նշեցիք համապետական ընտրությունների մասին, սակայն սեպտեմբերին նաև ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Դա ևս չի՞ նպաստում քաղաքական դաշտի ակտիվացմանը:

-Ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքներում ընտրությունները շատ դեպքերում վերածվում են «ճամբարային» հակասությունների, անհարկի լարվածություն առաջացնում, համապետական ընտրություններից առաջ այս գործընթացն առավել կարևոր բնույթ է ստացել:

Այս ամենը հաշվի առնելով՝ մեծ թվով քաղաքական ուժեր, հասարակական պառակտումներ և բաժանումներ չառաջացնելու համար, նույնիսկ հրաժարվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցությունից:

Մամուլում անընդհատ խոսվում է, որ Արցախում իրավիճակի լարվածության հարցում գործ ունենք արտաքին միջամտության հետ: Համակարծի՞ք եք այդ տեսակետին:

-Կարծում եմ՝ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Արցախը գտնվում է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների գոտում, և այստեղ տեղի ունեցող ցանկացած քաղաքական իրադարձություն խոշորացույցի դիտարկման տիրույթում է:

Թե կոնկրետ իրավիճակում որ ուժն ինչ հետաքրքրություն ունի, և իրավիճակի բերումով ինչպես կարող է դա փոփոխվել՝ վերլուծության հարց է, որն արվում է, սակայն հենց Ադրբեջանի ու Թուրքիայի գործոնը հերիք է, որ մեր քայլերը լինեն խիստ հաշվարկված և հավասարակշռված:

Մի բան միանշանական է, որ մեր պարագայում, համապետական ընտրություններով պայմանավորված, առկա բազմաթիվ վտանգները կտրուկ սրվում են, և մենք պետք է անենք առավելագույնը՝ ցանկացած իրավիճակից շահած, ուժեղացած դուրս գալու համար:

Կհաջողվի՞:

-Իսկ ունե՞նք այլ տարբերակ. թերևս՝ ոչ: Պետք է հաջողենք, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ՝ նաև արժեքներ, որոնց համար դաժան զրկանքների ճանապարհով ենք անցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում