Երեկոյան է տեղի ունեցել դեպքը, անհասկանալի է՝ ո՞ր կողմից են մոտեցել մի քանի հոգի, շատ արագ արել են իրենց (չգիտեմ՝ ո՞նց բնութագրեմ) այս գործողությունը, և արագ հեռացել են, ամբողջը մոմ է եղել, մի քանի ժամ մոմը մաքրվել է, մնացել են միայն յուղային մասի հետքերը, որոնք նույնպես կմաքրենք, կբերենք գերեզմանաքարերը պատշաճ վիճակի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Եռաբլուր» պանթեոնում հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքին, ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։










































