Հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը: Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, զորամասի, գումարտակի, դիվիզիոնի, վաշտի, մարտկոցի հրամանատարներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում մասնավորապես ասել է.
«Հարգելի հյուրեր,
պարոնա՛յք գեներալներ և սպաներ,
կոնֆերանսի մասնակիցնե՛ր
Ողջունում եմ բոլորիդ երիտասարդ սպաների համաբա¬նա¬կային անդրանիկ կոնֆերանսում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման գրեթե 20 տարիների ընթացքում առաջին անգամն է անցկացվում նման ընդգրկուն հավաք-կոնֆե¬րանս, որին մասնակցում են և՛ բանակի ստեղծման ակունքներում կանգնած, և՛ միջին սերնդի, և՛ տակավին երիտասարդ սպաներ, և, այս իմաստով, այսօր հիրավի հիշարժան օր է:
Այսպիսի համաժողովի կազմակերպումը Օպերայի ու բալետի ազգային ակա¬դե¬միական թատրոնի դահլիճում և ՀՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամա¬նատարի մասնակցությունը, ինքնին վկա¬յում են, որ մեր բանակի երիտասարդ սպաների ծառայո-ղա¬կան, կենցաղային ու մյուս բոլոր հիմնախնդիրներն իսկապես գտնվում են պետու¬թյան ղեկավարության, պաշտպանության նախարարու¬թյան ղեկավար կազմի և ողջ հրամանատարության հոգածության ներքո: Պարզ է նաև, որ կոնֆերանսի կազմա¬¬կեր-պումն ինքնա¬¬նպատակ չէ: Այն առաքելություն ունի հաստատելու երի¬տա¬սարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հայոց զինված ուժերի մար¬տունակության և ընդհանրապես պետության պաշտպանունա¬կու¬թյան գործում և հավաստելու մեր զինված ուժերի ողջ անձնա¬կազմի միակամության, փոխադարձ վստահության և հարգանքի, սերնդափո-խության առողջ ընթացքի մասին:
Բովանդակության առումով կոնֆերանսի անցկացումն ինձ համար կրկնակի կարևոր ու անհետաձգելի է, քանի որ մենք այսօր հստակ որոշում ենք կայացրել` «Դեմքով շրջվել դեպի երիտա¬սարդ սպան»: Ըստ իմ անկեղծ կարծիքի` մարտունա¬կության բարձրացման չափազանց ճկուն մե¬խա¬¬նիզմ, որը մեծ արդյունավե¬տու¬թյամբ կգործի, եթե երիտա¬սարդ սպան գիտակցի, որ հիմա` հենց այս երիտասարդ տարիքում ինքը պիտի անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառա¬¬յության բոլոր դժվարու¬թյունները և ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջև:
Ես կուզենայի երիտասարդ սպաներիդ որոշ ուղեցուցային խորհուրդներ տալ, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, ուրվագծել մեր զինված ուժերում այսօր իրակա¬նաց¬վող հիմնական գործըն¬թաց¬ները: Ինչպես սպայական ուսադիրներ կրող յուրաքանչյուր ոք, դուք ևս պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ ծրագրեր են իրագործվում զինված ուժերում և ինչու` դրանց շարունակա¬կա¬նությունն ապահովելու համար:
Սկսեմ նրանից, որ լավ սպային բնութագրող առաջին հատ¬կանիշն է պետության ներսում և հասարակության մեջ իր տեղի և դերի խորը գիտակցությունը: Համոզված եմ, որ բոլորդ արդեն գերազանց պատկերացնում եք արհեստավարժ զինվորականի և հատկապես սպա-հրամանատարի մասնագիտությանը զուգակցվող դժվարություններն ու զրկանքները: Եվ այս պայմաններում մասնա¬գի¬տության նշանակության և ստանձնած պարտավո¬րու¬թյան գիտակցությունն է, որ ուժ ու եռանդ է տալիս երիտասարդին իր ճանապարհը հարթելու գործում: Նշյալ ահռելի պարտավո¬րու¬թյունն առավել պատկերավոր ներկայացնելու համար կցանկանայի բերել հետևյալ օրինակը. եթե ուսուցիչն ու դասախոսը պատաս¬խանատու են կրթության որակի համար, իսկ բժիշկը` անհատի առողջության համար, ապա դուք պատասխանատու եք մի ամբողջ ազգի անվտանգության և այդ ազգի` արյան գնով ձեռք բերած պետակա¬նության պահպանման համար: Այդ հսկայական պատաս¬խանատ¬վությունը հավասարաչափ բաշխված է բոլորիս միջև, և միաժա¬մա¬նակ յուրաքանչյուրինս է ամբողջովին: Եվ միայն նա, ով ծառայում է այդ պատասխանատվության խորը գիտակցությամբ, սպա կոչվելու իրավունք ունի:
Ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվում են նախ¬կինում նախադեպը չունեցող ծավալուն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են Հայոց բանակի հզորացմանն ու վերջինիս կարողությունների համապատասխանեցմանը առկա մարտահրա¬վեր¬ներին: Նշյալ ծավալուն գործըն¬թացը մենք հակիրճ անվանում ենք «զինված ուժերի զարգացում», որի որակից ու արդյունքներից է կախված մեր երկրի անվտանգությունը: Խոսելով զինված ուժերի զարգացման մասին` կուզենայի նշել, որ այդ գործընթացի համար հիմք հանդիսացավ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ պաշտ¬պանական գերատեսչության կող¬մից իրականացված «Պաշտ¬պա¬¬նության ռազմավարական վերանա-յումը»: Այս գործընթացի ա¬վար¬տը, որը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ, թույլ տվեց ուրվա¬գծել մեր զինված ուժերի զարգաց¬ման հետագա ուղղությունները` ըստ առաջնայն-ությունների: Չնայած բարեփոխման ու վերանայ¬ման են ենթարկ¬վում մեր զինված ուժերի բոլոր բնագավառները, դրանցից առավել առաջ¬նայիններն են զորային պլանավորման, ռազմական արդյու¬նաբե¬րու¬թյան, նյութատեխնիկական ապա¬հով¬ման, կադրերի կառա-վար¬ման համա¬կար¬գերի ու պրակտի¬կայի կատարելագործումը, ինչպես նաև պահեստազորի անձնակազմի և մարտական պատրաս¬տության ծրագրերի բարելավումը: Կուզե¬նայի ձեզ տեղեկացնել ռազմական կրթու¬թյան ոլորտում իրակա¬նացվող բարեփոխումների մասին. մենք կընդլայնենք բազմաս¬տիճան ռազմական կրթություն ապահովելու մեր ազգային կարողու¬թյունները` հարթելով ձեր առաջ¬խաղացման ուղին: Ոչ պակաս կարևորում եմ պայմանա¬գրային սերժանտական համակարգի ներդրումը, որը կրտսեր հրամանա¬տա¬րական լիովին նոր ավան¬դույթներ կստեղծի զինված ուժերում` զգալիորեն թեթևացնելով սպաների աշխատանքը և հնարավո¬րու¬թյուններ տալով նրանց առավել կենտրոնանալ ենթակա ստորա¬բա¬ժանումների մարտու¬նակության բարձրացման խնդիրների վրա:
Տվյալ նպատակների իրականացումը ակտիվ ջանքեր ու անձ¬նվեր աշխատանք է պահանջելու ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներից, այլև զինված ուժերի ամբողջ անձնակազմից: Եվ այդ աշխատանքի բեռը, ինչպես նաև դրա որակի պատասխանատվությունն ընկնելու է հատկապես երիտասարդ սպայի ուսերին: Այստեղ նստածներիդ մեծամաս¬նու¬թյունը վաշտի, մարտկոցի հրամանատարներ են և պետք է լիովին գիտակցեն իրենց աշխատանքի կարևորությունը: Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ` որպեսզի մենք կարողանանք զինված ուժերի հրամանատարական կազմի միտքը` պլանավորված միջո¬ցա¬ռումները, իրապես կենսագործել, պետք է կայացնենք այն օղակ¬ները, որոնց վրա է հիմնականում դրված գործնական աշխա¬տան¬քի ծանրությունը: Դա վաշտ-մարտկոց օղակն է: Անտիկ շրջանի հռո¬¬մե¬ացի մի փիլիսոփա գրել է. «Այն, ինչ պիտի ելնի ամենաբարձր տեղը, սկիզբ է առնում ամենաներքևներում»: Կենսականորեն անհրա¬ժեշտ է, որ պաշտպանության նախարարի կամքն ու նպա¬տակը ամրապնդվեն նրանից բազմաթիվ աստիճաններ հեռու, իր ամենօրյա մտորումներում իշխող մարտական յուրաքանչյուր միա¬վորումում` հատկապես գումարտակում, դիվիզիոնում, վաշտում, մարտկոցում, դասակում, ջոկում, հաշվարկում, անձնակազմում: Համոզվա՛ծ եղեք` հաջողություն ունենալու համար հենց այս` ամենացածր օղակներից է պետք սկսել` ձեր ենթակայության տակ գտնվող օղակներից, այսինքն` հաջողության կամ ձախողման հիմքը դնում եք հենց դուք: Իսկ հաջողությունը կամ ձախողումը միայն մերը չեն, դրանք մեր դեպքում համապետական ու համա¬հայկական են: Կարելի է վստա¬հա¬բար ասել` ոչ մի բարեփոխում չի կարող արդյունավետ լինել, եթե այն չընկալվի կրտսեր հրամանա¬տարի կողմից, քանի որ հենց նա է այդ բարեփոխումներն իրակա¬նացնողը: Բացի այդ, նշյալ առաքելու¬թյունը կյանքի կոչելու համար երիտասարդ հրամա¬նա¬տա¬¬րից կպահանջվի մի շարք որակական հատկանիշների առկա¬յու¬թյուն: Հայրենիքին, զինվորական երդմանը նվիրված, բարեկիրթ, խելա¬ցի, պատվախնդիր, սկզբունքային, պա¬տաս¬¬խա¬նա¬տու, համար¬ձակ, համբերատար, ազնիվ, աշխատասեր, համեստ, բարոյապես անա¬ղարտ, արդարամիտ, հռետորական ձիր¬քով և հումորի զգացումով օժտված, ենթակայի նկատմամբ խստապահանջ ու միաժամանակ բարյացակամ ու հոգատար. միայն այսպիսի հատկանիշներ կրող անհատները կարող են իրակա¬նացնել հայ սպայի ռազմական առաքելությունը: Այստեղ տեղին կլինի հնչեցնել Հանրապե¬տու¬թյան նախագահի հետևյալ խոսքերը. «Միջնադարյան հայ ազնվակա¬նու¬թյան առաքե¬լության այսօրվա կրողները, ռազմա¬կան ավան¬դույթ¬ների ժառան¬գորդը Հայաստանի Հանրապետու¬թյան զինված ուժերի երիտա¬սարդ սպաներն են, որոնք մեր հասա¬րա-կության ամենա¬պատ¬րաստված շերտն են` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիք¬նե¬րով, թե՛ ֆիզիկապես: Սպայա¬կազմը պետության ողնա¬շարն է: Այն ամուր է և ուղիղ այնքանով, որքան նրա սպայակազմը»:
Շատ կարևոր է, որպեսզի հրամանատարը կարողանա հաս¬կանալ ենթակայի հոգսերն ու աջակցել վերջինիս: Ենթակաները պետք է զգան, որ հրամանատարը հոգատար է իրենց հանդեպ, մտածում է իրենց մասին: Ցանկալի է, որպեսզի հրամանատարը կա¬րողանա երբեմն իրեն զգալ ու հանդես գալ որպես զինվոր, այսինքն` մտնել զինվորի վիճակի մեջ, հասկանալ նրան, պատ¬կերացնել այն դժվարությունները, որոնք զինվորները պետք է հաղթա¬հարեն: Զինվորը պետք է տեսնի, որ հրամանատարն իր հետ կիսում է ծառայության ողջ դժվարությունը: Օրինակ` հիշենք 2008 թվականի այն դեպքը, երբ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոս¬յանը (ներկայումս` ՄՊՎ-ում ավագ սպա) իր մարմնով նռնակի բեկորներից ծածկել էր ենթակա զինվորին, կամ 2010 թվականի մայիսին տեղի ունեցածը, երբ 21127 զորամասի դասակի հրամա¬նատար, լեյտենանտ Արմեն Հարու¬թյունյանը (ներկայումս` նույն զորամասում վաշտի հրամա¬նա¬տար, ավագ լեյտենանտ) երկու վիրավոր ենթականերին դուրս էր բերել ականապատված դաշտից: Հիմա, դո՛ւք դատեք, ինչպե՞ս կարող են ծառայության ինչ-որ հարցում զլանալ նույն այդ հրամա¬նա¬տար¬նե¬րի ենթակայությամբ ծառայող մյուս զինվորները, ովքեր ականատեսն են այս ամենի:
Վերը նշվածը նաև անձնական օրինակի փայլուն դրսևորում է, իսկ դաստիարակության այս մեթոդը նույնպես անչափ արդյունա¬վետ է և զինվոր-հրամանատար հարաբերություններում մեծ դեր է խաղում: Ցանկացած բանակի մարտունա¬կության բարձրացման ամենագլխավոր ու թերևս անփոխարինելի գրավականը եղել ու մնում է ազնիվ գաղափարներով թրծված և իր ծառայողական ու մասնագիտական պարտականություններին լավագույնս տիրապե¬տող զինվորը: Իսկ նման որակներով օժտված զինվոր դաստիա¬րակելու համար առաջին հերթին ինքներդ պիտի լինեք այդպիսին` օրինակ ծառայելով ձեր ենթակաների համար:
Անկասկած, բոլոր հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերում¬ները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխա¬դարձ հարգանքի ու վստահության շնոր¬հիվ: Եվ ընդհակառակը` գրեթե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատ¬ճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհ¬ա¬րա¬բերություններն են, մի դեպքում` հրամանատարի ոչ ճիշտ մոտե¬ցումը, մի այլ դեպքում` ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը:
2011 թվականի առաջին կիսամյակը հայտարարվել է «Կարգա¬պահության ամրա¬պնդման կիսամյակ»: Կուզենայի հատուկ ընդգծել Ձեր` երիտասարդ սպաներիդ մեծ դերը զինված ուժերում կարգա¬պահության ամրապնդման առումով: Այստեղ ձեզանից իսկապես շատ բան է կախված, քանի որ հենց երիտասարդ սպան է զինվո¬րին ամե¬նա¬մոտը կանգնած: Ինչպես նշեցի, դուք, զինվոր¬ների համար հանդիսանալով հրամանա¬տար և առաջնորդ, նաև օրինակ եք ծառայում: Ուստի ձեր կարգապահության լավագույն դրսևո¬րու¬մը ինքնակարգապահությունն է, որը ներքին մտազգաստության հետ մեկտեղ, ձեզ համար պետք է դառնա կենսաձև: Միայն այդ դեպքում դուք բարոյա¬կան իրա¬վունք կունենաք զինվորների հան¬դեպ լինելու խստա¬պահանջ և զերծ կմնաք կամայա¬կանություն¬ներից: Տարվա սկզբին ես խոստացա առաջին կիսամյակից հետո պարգևա¬տրել կարգա¬պա-հության մեջ աչքի ընկած լավագույն¬ներին, որը կկազմի մեր բոլոր գու¬մար¬տակների ու դիվիզիոնների, վաշտերի ու մարտ¬կոց¬ների ընդհանուր թվի 19 տոկոսը: Այսօր ես մեծ ուրախու¬թյամբ կկա¬տա¬րեմ իմ խոստումը` հայտարարելով նաև, որ բոլորիս նվիր¬ված աշխատանքի շնորհիվ այս կարևոր ոլորտում, իրոք, հաջողու¬թյունն առկա է:
Զինվորներն են բանակի ամենամեծ արժեքը, ում դուք պիտի փայ¬փա¬յեք ու սովորեցնեք այն ամենը, ինչ ժամանակին սովո¬րեց¬րել են ձեզ, վերացնեք ձեր և ենթակաների միջև առաջացող հոգե¬կան անջրպետն ու նրանց դարձնեք ո՛չ թե նսեմացած և «կույր» ենթա-կաներ, այլ ինքնուրույն մտածող, նախաձեռ¬նող ու համար¬ձակ մարտիկներ: Հավատացնում եմ, որ այդպիսի ենթականեր ունեցող պետն է միայն ունակ իր ստորաբաժանման կազմով մեծ հաջո¬ղու¬թյան հասնելու: Ինձ վրա մեծ տպավորություն է գործել ռուսական պատմությունից մի դրվագ: 1725թ. Հյուսիսային պատե¬րազմում փա-ռաբանված իշխան գեներալ-ֆելդմարշալ Գոլիցինը Շլիսելբուրգի (Նոտեբուրգի) գրավման ժամանակ` երկու անհաջող գրոհից հետո, ստանում է թագավորի կտրուկ հրամանը` անհա¬պաղ նահանջել ամրոցի պատերից: Հրամանը չկատարելու դեպ¬քում թագավորը սպառնում է, որ գլուխը կպոկի ուսերից (այսինքն` մահապատժի կենթարկի): Սակայն իշխանը չվախեցավ պատաս¬խանել, որ իր գլուխը վաղը ևեթ կլինի թագա¬վորի տրամադրության տակ, իսկ այսօր նա դեռևս կծառայի իրեն, և երրորդ գրոհով վերց¬րեց ամրոցը: Արդյունքում գլուխը կորցնելու փոխարեն` իշխանը մեծարվում է:
Երբեք մի՛ մոռացեք, որ ձեզ բարձրացնո՛ղն էլ, նսեմացնո՛ղն էլ զինվորն է: Նրա հետ են կապված ձեր հաջողությունները և, ամենակարևորը, անխուսափելիորեն միմյանց են փոխկա¬պակց¬ված նաև ձեր ճակատագրերը: Այս մասին շատ դիպուկ է ասել ռուս մեծ իշխան և զորավար Դմիտրի Դոնսկոյը` Կուլիկովյան հայտնի ճակատամարտից առաջ հանդես գալով զորքի առջև. «Իմ սիրելի՛ եղբայրներ, ահեղ օրը մոտեցել է,- ասել է նա,- մենք վաղը ճակա¬տամարտելու ենք, և բոլորս խմելու ենք նույն գավաթից»: Ահա սա՛ պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ սպա, որ Աստվածա¬շնչում հիշա¬տակվող «դառնության բաժակը» ինքը անհրաժեշ¬տության դեպ¬քում իր զինվորի հետ պիտի խմի:
Զինվորների համար դուք պետք է լինեք ուսուցիչ ու առաջ¬նորդ, այն մեկը, ով արևի, անձրևի թե ձյան տակ մշտապես քայլում է բոլորի առջևից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին` թիկունք կանգնում զինվորին: Այդպիսին եմ պատկերացնում մեր բանակի սպային ու հրամանատարին: Դուք եք մեր բանակի ապագան, մեր բանակի ապագայի բարձրաս¬տի¬ճան հրամանատարները: Այժմ մշակվում են զինվորական պաշ¬տո¬նի նշանակման և առաջ¬խա¬ղացման առավել արդար, ճկուն ու թա¬փանցիկ մեխանիզմներ, զարգացվում է զինծառայողների սոցիա¬¬լա¬¬կան խնդիր¬ների լուծման ասպարեզում հանրապետության ղեկավա¬րու¬թյան և պաշտպա¬նու¬թյան նախարարության որդեգրած ուղե¬գիծը: Մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպա¬յի կերպարն ու նրա վարքա¬գիծը լինեն ամենադրվատելին ու ամե¬նա¬օրինակե¬լին, և չեմ խուսա¬փում այս բառերն ասելուց, հասա¬րակության մեջ դուք պիտի իրա¬պե՛ս բարի նախանձ առաջացնող դիրք ունենաք: Մենք ընտրել ենք այս ճանապարհը, և տարա¬կու¬սանք չունենաք, որ հասնելու ենք մեր նպա¬տակներին: Հույս ունեմ, որ դուք ևս ջանքեր կգործադրեք դրանք իրագործելու համար:
Հայ ժողովուրդը սիրում է իր բանակն ու հավատում նրան: Արժանի՛ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ: Մեջբերեմ լուսահոգի Վազգեն Սարգսյանի դիպուկ խոսքերը. «Հայոց բանակի սպան պետք է ամենա¬արտոն¬յալ խավը լինի հանրապետությունում: Դա ոչ այնքան սպային է պետք, որքան` հասարա-կությանը»: Հավատացա՛ծ եղեք, որ հանրա¬պետության ողջ ռազմաքա¬ղաքական ղեկավարությունը, ողջ հասա¬րա¬կությունը կանգնած են ձեր թիկունքին և չեն խնայում ձեզ համար ոչինչ:
Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ բոլորիս միասնական կամք ու եռանդ, նվիրում և պատվախնդրություն: Համոզված եմ, որ դուք կլինեք Հայրենիքի արժանի պաշտպանները և մեր ընդհանուր գործի իսկական նվիրյալները:
Շնորհակալությո՛ւն ուշադրության համար»:








































