Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Կարծում եմ դեռևս հնարավոր է իրավիճակը փրկել, եթե հստակեցնենք ԱՄՆ-ից մեր ակնկալիքի շրջանակը. Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի բազմամարդ պատվիրակություններով ԱՄՆ կատարած այցերից օրեր անց այսօր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այսօր տարածել է տեղեկություն այն մասին, թե մտահոգիչ ազդակ է ստացել, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարեցնել Արցախին տրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը այս տարիներին միակ երկիրն է աշխարհում որն ամեն տարի մարդասիրական հատկացումներ է անում Արցախին՝ միջազգայնորեն չճանաչված հանրապետությանը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ 2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար։ Համեմատության համար 2019թ. այդ գումարը եղել է $6.4 մլն էր, 2018-ին` $6.80 մլն, 2017-ին՝ $26.41մլն, 2016-ին` $23.10 մլն։

Զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղությամբ մենք հասել ենք մի հանգրվանի, երբ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափը, որ մեկնարկեց ամիսներ առաջ Երևանում, պետք է լուծման գլխավոր հարց դիտարկի ձևակերպել մաքուր էջից կամ զրոյից հայ-ամերիկյան հարաբերության կառուցվածքն ու շրջանակը։

ԱՄՆ-ի հետ Հայաստանի գործակցության ներուժը չափազանց մեծ է ու չիրացված՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ արցախյան կարգավորման գործում Վաշինգտոնի դերակատարությունը դժվար է գերագնահատել, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունն այդ հարցում ունի շատ ավելի լուրջ և խորքային շերտեր, և այստեղ առանցքայինը, անշուշտ, աշխատանքն է հրադադարի պահպանման մեխանիզմների կամ, այսպես ասած, ԱՄՆ-ի առաջարկած Վիեննայի օրակարգի ուղղությամբ:

Հայաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ-ից փողից բացի ավելին չի էլ հետաքրքրել, նրանք ապականել են Հայաստանի արտաքին քաղաքականության պոտենցիալը գրեթե բոլոր ուղղություններով, իսկ նոր իշխանություններն էլ այդ քաղաքականությունը վերատեսության ենթարկելու կամք և հանձնառություն չունեն։
Կարծում եմ դեռևս հնարավոր է իրավիճակը փրկել, եթե հստակեցնենք ԱՄՆ-ից մեր ակնկալիքի շրջանակը։ Թրամփի Ամերիկային Հայաստանի հեղափոխությամբ և ժողովրդավարությամբ չես զարմացնի, ինչը համառորեն փորձում էին անել վերոնշյալ երեք բարձրաստիճան հայաստանցի պաշտոնյաները ամերիկացի իրենց գործընկերների հետ հանդիպումներում։ Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոք ԱՄՆ-ում չփորձեց աջակցություն խնդրելուց բացի մտածել՝ իսկ ի՞նչ կարող է առաջարկել փոքր, բայց համաշխարհային ներկայացվածություն ունեցող Հայաստանը աշխարհի գերհզոր ԱՄՆ-ին՝ իր ռեգիոնալ քաղաքականության համատեքստում։

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է ԱՄՆ-ի բյուջեում Արցախի ֆինանսավորումը պահպանելու նպատակով արշավ սկսելու մասին: Դեմ չեմ, որ սփյուռքը այս և հարանման այլ հարցերում կարող է ունենալ դերակատարում, բայց համոզված եմ, որ այսպիսի կարևորության հարցերում Հայաստանը պետք է ստանձնի կարևոր և առաջին դերակատարի դերը, պետք է ձեռնամուխ լինի բոլոր դիվանագիտական գործիքների գործադրմամբ չեզոքացնելու վերահաս վտանգը։

Նվնվալու ժամանակ չկա, բոլորս ի գործ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում