Վիրջինիա նահանգում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ Նորֆոլկում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի բազայի մոտ: Նախնական տվյալներով՝ զոհերից մեկը նավաստի է:
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:







































