Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Հերթական ապտակն «Արարատին». ովքեր են քայքայում տիտղոսակիր թիմը…

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ երևանյան ակումբի տարածած հաղորդագրության՝ ռուս մասնագետը լքել է Հայաստանը ընտանեկան խնդիրների պատճառով: «Արարատը» շնորհակալություն է հայտնել Բուլատովին ցուցաբերած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ Բուլատովն «Արարատը» գլխավորել էր 2018/2019 թթ. մրցաշրջանից հետո: Բուլատովի գլխավորությամբ «Արարատը» ուսումնամարզական հավաք էր անցկացրել Մոսկվայում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատում» տեղի ունեցող զարգացումները հաստատում են այն պնդումը, որ երևանյան ակումբում ոչինչ չի փոխվել: Նախորդ մրցաշրջանը «Արարատը» սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ, սակայն, երկար չաշխատեց երևանյան թիմում, և հունիսի վերջին գլխավոր մարզիչ նշանակվեց Բուլատովը:

Մարզչական փոփոխություններին զուգահեռ՝ սկանդալներն ու տհաճ միջադեպերը անպակաս էին «Արարատում»: Վերջին 10 ամիսների ընթացքում «Արարատի» կազմը շարունակ փոխվել է, սակայն թիմի խաղում որևէ դրական տեղաշարժ չի նկատվել: «Արարատը» ձախողեց մրցաշրջանը՝ առաջնությունն ավարտելով վերջին հորիզոնականում: Ժամանակին «Արարատի» սեփականատերերը ակումբի բարձիթողի վիճակը կապում էին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Նրանք պատճառաբանում էին, որ անիմաստ է ներդրումներ անելը, քանզի ՀՖՖ-ն չի թողնում «Արարատին» շնչել: Հիմա ՀՖՖ-ն ունի նոր ղեկավարություն, և ստացվում է, որ «Արարատն» իրականում քայքայում են հենց այս ակումբի սեփականատերերը:

Մեր սիրելի թիմը հերթական ապտակը ստացավ մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ, և դժվար է ասել, թե այս վիճակն ինչքան է շարունակվելու: Վերջերս ակումբի «Maximus» ֆան-շարժումը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Վարդան Սրմաքեշի և մյուս համասեփականատեր Հրաչ Կապրիելյանի հրաժարականը: «Արդեն երկար տարիներ է, ինչ Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրիելյանը «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերն են: Լինելով հաջողակ բիզնեսմեններ՝ կարծում էինք, որ կարող են հաջողություն բերել և ոտքի կանգնեցնել մեր լեգենդար «Արարատ» ակումբը: Սակայն, ի տխրություն բոլորիս, այս տարիների ընթացքում ներկայացնելով տարատեսակ պատճառներ (ի թիվս նշելով Հայրապետյան Ռուբենի մեղավորությունը)՝ միշտ խուսափել են ընդունել այն քննադատությունները, որոնք օբյեկտիվ են, խիստ և ճշմարիտ: Բայց բոլորիս հայտնի է, որ Հայաստանում այս վերջին մեկ տարվա ընթացքում, այսպես ասած, «իրավիճակ է փոխվել»: Ցավոք սրտի, երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ դրականորեն չեն անդրադարձել ակումբի վրա, ավելին՝ արձանագրվել են բացասական զարգացման միտումներ: Հասկանալով այս ամենի անդառնալի և կործանարար հետևանքները՝ մենք՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս, հայտարարում ենք՝ չենք հանդուրժելու նման պիղծ և անբարո վերաբերմունքը: Դադարեք զբաղվել անհեթեթ և անտրամաբանական պատճառաբանություններ տալով: Պահանջում ենք Վարդան Սրմաքեշի և Հրաչ Կապրիելյանի հրաժարականը: Պահանջում ենք վաճառել ակումբը։ Տեղեկացնենք նաև, որ ակումբի բոլոր հանդիպումները բոյկոտվելու են, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել»,- նշված է հայտարարության մեջ։

Երկրպագուների դիտարկումները իսկապես տեղին են: Իսկապես դժվար է տրամաբանել Սրմաքեշի և Կապրիելյանի նման մոտեցումը: Ի՞նչ իմաստ ունի նման կերպ ակումբ պահելը: Իսկապես ամոթ է: Որպես օրինակ ուզում ենք բերել մեր մյուս «Արարատի»՝ «Արարատ-Արմենիայի» ղեկավարության մոտեցումը: Հիշեցնենք, որ այս թիմը պատկանում է մեկ այլ հայ հայտնի գործարարի՝ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին: Այս ակումբն առաջին անգամ է մասնակցում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը և նվաճեց չեմպիոնի կոչումը:

Մինչ այս «Արարատ-Արմենիան» Մոսկվայի «Արարատ» անվամբ մասնակցել էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությանը և հենց առաջին փորձից մեծ առավելությամբ զբաղեցրել էր առաջին հորիզոնականը: Կարապետյանի «Արարատ-Արմենիայում» պրոֆեսիոնալ մթնոլորտ է, և կան բոլոր նախադրյալները Եվրոպա լիգայի խաղարկությունում պատմական արդյունք գրանցելու:

Ասել, որ Սրմաքեշը ռեսուրսներ չունի «Արարատը» ոտքի կանգնեցնելու, ուղղակի ծիծաղելի կլինի: Նա հովանավորում է բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ: Բոլորովին վերջերս Սրմաքեշը դարձել էր ֆրանսիական «Մարտիգ» ակումբի գլխավոր հովանավոր: Ներկայիս վիճակն իսկապես ցավալի է: Որքա՞ն կարելի է խաղալ հայկական ամենատիտղոսակիր ակումբի հետ: Բոլորը հոգնել են: Արդեն երկրպագուներն էլ են երես թեքել իրենց սիրելի թիմից: Ցավալի է նաև, որ իրավիճակի փոփոխության որևէ հեռանկար տեսանելի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում