Սյունիքի մարզում հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Սոս Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 189 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդ Սոս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։