Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տոնոյանը ռազմական անակնկալներ է նախապատրաստել․ ՀՀ ԶՈՒ-ի համալրումը նոր զինատեսակներով շարունակվում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ոչ միայն երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարներից է, այլև գլխավոր «նյուզմեյքերներից»[1] մեկը։ Նախորդ տարվա մայիսին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակված Տոնոյանը ժամանակ առ ժամանակ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք տեղեկատվական ալիք են բարձրացնում մեդիափորձագիտական դաշտում, քաղաքական, հանրային շրջանակներում, կամ առնվազն մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Այս հետաքրքրության հիմնական պատճառներից մեկը, թերևս, այն է, որ Տոնոյանի հայտարարությունները առնչվում են չափազանց կարևոր հարցերի՝ Հայաստանի անմիջական անվտանգությանը, այսինքն՝ երկրի պաշտպանության խնդիրներին, և մեր երկրի ու ժողովրդի ամենաառաջնահերթ ու ցավոտ հիմնախնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Անշուշտ, բոլորն են հիշում պաշտպանության նախարարի՝ մարտի վերջին Նյու Յորքում հնչեցրած այն խոսքերը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափի փոխարեն այսուհետ լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձևը, ինչը թարգմանաբար նշանակում է՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա կկորցնի նոր տարածքներ։

Այս շաբաթ էլ պաշտպանության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սպառազինության գնումների գործընթացին՝ ասելով, թե «ռազմական անակնկալներ են լինելու»։ Լրագրողի հարցն այն մասին էր, թե ի՞նչ փուլում է ռուսական Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների մատակարարման գործընթացը և այս ինքնաթիռներից բացի՝ ի՞նչ այլ զինատեսակներ գնելու ծրագրեր կան։

Տոնոյանը պատասխանել է, թե «շատ բաներ հիմա չեմ կարող ասել, բայց, այսպես ասած, ռազմական անակնկալներ են լինելու»։

Ինչ վերաբերում է Սու-30 օդանավերին՝ Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսանդր Պետրովը նախորդ ամսվա վերջին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կործանիչների գնման բոլոր միջոցառումներն արդեն ավարտվել են, և ՀՀ ՊՆ թռիչքային կազմն արդեն վերաուսուցման միջոցառումներ է կատարում։ Ռուս զինվորականի խոսքերով՝ ռուսական կործանիչները շուտով Հայաստանում կլինեն և կբազավորվեն «Շիրակ» օդանավակայանում։ Անդրադառնալով այս հարցին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է․ «Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին, հաջորդ տարվա սկզբին»։

Հունիսի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում անցկացված «Армия 2019» միջազգային ռազմա-տեխնիկական համաժողովի շրջանակներում, ինչպես ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, պայմանագրեր էր կնքել ռուսական կողմի հետ՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:

Թե կոնկրետ ի՞նչ նոր զինատեսակներ կմատակարարվեն Հայաստանի Զինված ուժերին՝ առայժմ պարզ չէ, բայց մեր տեղեկություններով՝ աշնանը հայտնի կդառնա, թե ինչի մասին է խոսքը։

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1597/32/15973259.jpg?fbclid=IwAR2tGWN0Te7AQKk0nZXmSqRm5AqkEbLb9UfMqaCVs2RfOqeTm0U-b6G1_ro

Ռազմական մեկնաբան, ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից Լեոնիդ Ներսիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե եթե խոսում ենք Սու-30 կործանիչների և «Տոռ-Մ2» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրների մասին, ապա այս առումով, ըստ էության, անակնկալներ այլևս չկան, քանի որ այս թեման շուրջ մեկ տարի է՝ քննարկվում է, և դրանց մատակարարման առնչությամբ կասկած գործնականում չկա։

Ներսիսյանը ենթադրում է, որ Տոնոյանի նշած անակնկալները կարող են կապված լինել նախորդ ամիս Մոսկվայում՝ «Армия 2019» ֆորումի շրջանակներում, ստորագրված պայմանագրերի հետ։

«Ֆորումի ժամանակ մի քանի պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի հետ, բայց դրանց բովանդակությունն առայժմ բացահայտված չէ, ուստի հնարավոր է, որ այս գործարքներում նշված է այնպիսի սպառազինություն, որի մասին լայն հանրությունն առայժմ ոչինչ չգիտի»,- նշեց փորձագետը։

Հղումներ՝

[1] newsmaker – անգլերենից բառացի թարգմանած՝ «լուր ստեղծող», մարդ, հայտնի անձնավորություն, որի գործողությունները, հայտարարությունները իրադարձություն են դառնում մամուլում և լայնորեն քննարկվում են։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում