Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Տոնոյանը հնչեցրեց հայկական կողմի նոր բանաձևը. «Հայաստանը պետք է ջախջախի հակառակորդին»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման բանաձևերի և հատկապես կոնֆլիկտի ռազմական ասպեկտի մասին, անշուշտ, շատ հատկանշական է ու մեծ արձագանք ստացավ թե՛ սփյուռքահայության շրջանում, թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ներգրավված շահագրգիռ մյուս երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում։ Իսկ Վիեննայում մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կազմակերպված առաջին պաշտոնական հանդիպման խորապատկերին Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերն էլ ավելի ուշագրավ երանգներ է ստանում։

Նոր բանաձև՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»

Նախորդ ուրբաթ՝ մարտի 29-ին, այսինքն՝ նույն օրը, երբ Փաշինյանն ու Ալիևը բանակցում էին Վիեննայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում կազմակերպված գագաթնաժողովի շրջանակներում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ էր անցկացնում Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին՝ Նյու Յորք քաղաքում։ Առավոտյան նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին՝ հանդես գալով ելույթով, իսկ երեկոյան Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում հանդիպել է հայ համայնքի հետ՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև Արցախյան հիմնահարցի և հակամարտության կարգավորման պրոցեսի մասին։ Տոնոյանը մասնավորապես անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման՝ տարբեր ժամանակներում տարբեր շրջանակների կողմից հնչեցված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին՝ ասելով, որ ինքը վերաձևակերպել է այդ բանաձևը։

«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», ես այսօր վերաձևակերպել եմ. մենք հակառակն ենք անում` նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- հայտարարել է Տոնոյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը ոչինչ չի զիջելու, թեև հնարավոր են կոմպրոմիսներ՝ փոխզիջումներ։

Այս համատեքստում պաշտպանության նախարարն անդրադարձել է հայկական զինված ուժերի ընդհանուր ռազմավարության, պաշտպանական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխություններին՝ ասելով, որ «մենք այդ խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։

Բաքվի արձագանքն ու Երևանի պատասխանը

Հաջորդ օրը Տոնոյանի այս հայտարարությանը արձագանքեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, թե Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարության վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարել է, թե «Հայաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը, որը հնչել է Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից անմիջապես հետո, բացահայտ սադրիչ բնույթ է կրում և դեմ է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների»։

Հայկական կողմի պատասխանը ևս չուշացավ։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ պարզաբանումը հետևյալն է՝ եթե վիճակը թեժանա, Ադրբեջանը կրկին գնա սադրանքի ճանապարհով, ապա լինելու է այն, ինչ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Պատասխանելով բարձրացված այն հարցին, թե համապատասխանո՞ւմ է արդյոք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ղեկավարության տեսակետին, փոխնախարարն ասել է, որ պաշտպանության նախարարն իրականացնում է Կառավարության ծրագիրը։

Որքանո՞վ է կապված Վիեննայի հանդիպման հետ

Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը կարդալուց հետո առաջին հարցը, որ կարող է ծագել թերևս ցանկացած դիտորդի, փորձագետի կամ շարքային ընթերցողի գլխում, այն է, թե որքանո՞վ է այն կապված Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների կամ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշեց՝ «խոսակցության» հետ։

Այսինքն՝ այս հայտարարությունը նախապես համաձայնեցվա՞ծ էր Հայաստանի ղեկավարի հետ, թե՞ Տոնոյանի ինքնուրույն նախաձեռնությունն էր։ Ժամային առումով Տոնոյանի ելույթը Նյու Յորքում եղել է ավելի ուշ՝ Երևանի ժամանակով կեսգիշերն անց, այսինքն՝ այն ժամանակ, երբ Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել էր և հրապարակվել էր Մինսկի խմբի ամփոփիչ հայտարարությունը, և զուտ տրամաբանորեն երկու իրադարձությունները կարելի է իրար հետ կապել, բայց կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է նկատի ունենալ։

Մեթոդաբանորեն այս հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։ Նախ, պետք է հաշվի առնել այն, որ Վիեննայում կազմակերպված բարձր մակարդակի հանդիպման և Նյու Յորքում Հայաստանի պաշտպանության նախարարի և հայ համայնքի հանդիպման և ելույթի ձևաչափերը միանգամայն տարբեր են, սրանք բոլորովին տարբեր հարթակներ են։ Պետք է հաշվի առնել այն լսարանը, որի առջև ելույթ է ունեցել Տոնոյանը՝ անելով նման կոշտ հայտարարություն։ Պարզ է, որ հայկական եկեղեցու սրահում հավաքված հայությունը, ինչպես և հայկական բոլոր գաղթօջախների համայնքներն ամբողջ աշխարհում և Հայաստանի հանրությունը, մտավախություններ ունեն՝ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման այս կամ այն սցենարի հետ, և Հայաստանի պաշտպանության նախարարը պիտի ցույց տար հայկական կողմի վճռականությունն ու ադեկվատ կեցվածքը ստեղծված իրադրությանը։

Երկրորդը, սա առաջին դեպքը չէ, երբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նման դիրքորոշում է արտահայտում։ Հիշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ փետրվարի վերջին, Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստատեսության եթերում բաց տեքստով հայտարարել էր՝ եթե իրավիճակը տանի դեպի ռազմական գործողությունների վերսկսում Ադրբեջանի հետ, ապա մենք չենք հապաղելու։ Հաղորդավարի ճշտող հարցին, թե նաև հարձակվելո՞ւ ենք, նախարարը պատասխանել էր՝ «իսկ ինչո՞ւ ոչ»։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ այն, որ պաշտպանության նախարարն իր այս ուղերձը ձևակերպել էր ռազմավարական, կոնցեպտուալ այն փոփոխությունների քննարկման համատեքստում, որոնց մասին նշվեց վերևում։ Նախարարն անդրադարձել էր ՀՀ ԶՈՒ-ի կողմից հարձակողական զինատեսակների ու զինտեխնիկայի ձեռքբերման վրա ավելի մեծ ուշադրություն հատկացնելու հարցին՝ ասելով, որ մեր բանակը պաշտպանողական ռազմավարությունից անցում է կատարում հարձակողական ռազմավարության, որովհետև պասիվ պաշտպանվող կողմը, որպես կանոն, դատապարտված է պարտության։ Ու պատահական չէ, որ Պաշտպանության փոխնախարարը, պարզաբանելով իր անմիջական ղեկավարի խոսքերը, ընդգծում է՝ պաշտպանության նախարարն իրականացնում է Կառավարության ծրագիրը։

Վերջնականապես գժտվե՞լ են

Ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը տարբեր հարթություններում տարբեր կերպ է մեկնաբանում Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը։

«Ըստ երևույթին, կողմերը Վիեննայի բանակցություններին վերջնականապես գժտվել են, և պարզ է դարձել, որ խոսելու բան չկա այլևս։ Ես, բնականաբար, ներկա չեմ եղել բանակցություններին և ինչ-որ հատուկ, ներքին ինֆորմացիա չունեմ այդ հանդիպման մասին, բայց չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, լավ հասկանալով, որ իրենք, ըստ էության, խոսելու բան չունեն, հիմա արդեն պայմանավորվել են դրա մասին։ Եվ Հայաստանի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը հենց այս հանգամանքով պայմանավորված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Բայց չէ՞ որ, ըստ համանախագահների գնահատականի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում հանդիպումը, ու թեև բանակցային գործընթացում ճեղքում կամ հեղափոխություն տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս կողմերին խոսելու իրենց օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին։ Ավելին, Հայաստանի վարչապետը կարծիք հայտնեց, որ այս «խոսակցության» կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալու և հայտարարելու, որ «ես հաղթեցի, դիմացինը պարտվեց»։ Ու թեև արված հայտարարություններում դժվար է ինչ-որ շոշափելի արդյունք նշմարել, դժվար է ասել, որ Վիեննայի հանդիպումն ինչ-որ լուրջ առաջընթաց ապահովեց կարգավորման գործընթացում, այդուհանդերձ, ընդհանուր տպավորությունը դրական էր, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ այսօրվա իրավիճակում չարժե մեծ սպասելիքներ ունենալ նման հանդիպումներից։

Խոսելով այս հարցի շուրջ՝ Խրամչիխինն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչպիսի մթնոլորտ է եղել Վիեննայում, ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը, բայց պարզ չէ, թե ինչու է նման հայտարարություն արվում կառուցողական մթնոլորտի պարագայում։ Նմանատիպ հայտարարություններ սովորաբար արվում են միայն այն դեպքում, երբ այլևս խոսելու բան չկա»։

Հայաստանը պետք է ջախջախի հակառակորդին

Տոնոյանի հայտարարությունն ավելի հասկանալի է ռուսաստանցի ռազմական փորձագետի համար ռազմական տեսանկյունից. «Եթե հարցին նայենք ռազմական տեսանկյունից, ապա Հայաստանին, անկասկած, ավելի ձեռնտու է հենց հարձակողական ռազմավարությունը, այսինքն՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմի կրկնությունը: Հյուծման, ջլատման պատերազմը Ադրբեջանի օգտին է, և հայտնի ճշմարտություն է այն, որ այսպես կոչված՝ հյուծման ռազմավարության այլընտրանքը ջախջախման ռազմավարությունն է։ Նա, ով թույլ է տնտեսապես, պիտի գնա հակառակորդի ջախջախմանը, որովհետև նա չի դիմանա հյուծման պատերազմին։ Հայաստանը թույլ է տնտեսապես, հետևաբար նա պետք է ջախջախի հակառակորդին։ Իսկ դա կարելի է անել այն դեպքում, եթե ինքը սկսի պատերազմը։ Այս իմաստով, այո, Հայաստանին ավելի ձեռնտու է գործողությունների հարձակողական տարբերակը»։

Երևանը ականջալուր եղավ Արցախի դիրքորոշմանը

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, քաղաքագետ Վլադիմիր Եվսեևն իր հերթին ասում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի նախանշած մարտավարությունն այն է, ինչին վաղուց սպասում էին նախ և առաջ Լեռնային Ղարաբաղում։

«Սրա մասին վաղուց են խոսում Ղարաբաղում։ Ղարաբաղում խոսում են այն մասին, որ Ադրբեջանի կողմից իրականացվող «տարածքներ պոկելու» այդ քաղաքականության վերջ տալու համար հարկավոր է լոկալ հարձակողական գործողություններ իրականացնել։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից սադրանքներին պետք է պաշտպանել ոչ թե պաշտպանությամբ, այլ լոկալ հարձակողական գործողություններով։

Կարծում եմ՝ հենց դրա մասին է խոսել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Սա Ղարաբաղի դիրքորոշումն է, և ես շատ ուրախ եմ, որ Երևանում հասկանում են այդ դիրքորոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Եվսեևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում