Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Սան Խոսե» ակումբը մեկօրյա պայմանագիր է կնքել հիվանդությամբ տառապող երկրպագուի հետ:
18-ամյա Սեմ Թեգեսոնը մանկուց երկրպագել է «Սան Խոսե»-ին: Տղան երազում էր հոկեյիստ դառնալ, բայց բժիշկները նրան արգելել էին հոկեյ խաղալ: Եվ ահա, իր սիրելի ակումբը իրականացրել է իր երազանքը. մեկ օրով Թեգեսոնը դարձավ թիմի լիարժեք անդամ:
«Սան Խոսե»-ն Թեգեսոնի հետ կքնել է մեկօրյա պայմանագիր, որից հետո «թիմի նորեկը» պատասխանել է լրագրողների հարցերին: «Ֆլորիդա»-ի հետ խաղից առաջ նա դաշտ է դուրս եկել, մասնակցել է մարզմանը և երգել է հիմնը:
Թեգեսոնի համար երկրպագուները ակցիա էին կազմակերպել, և թիմի 20 համարը չկարողացավ զսպել արցունքները:






































