Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Արսենալ»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին շուտով պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
«Քաղաքաբնակներ»-ն արդեն ֆրանսիացու հետ համաձայնեցրել են անհատական պայմանագրի մանրամասները, համաձայն որի Նասրին կստանա տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ:
Թիմերից ոչ մեկն առայժմ չի հաստատել տրանսֆերը, սակայն սպասվում է, որ այն կիրականանա ընթացիկ շաբաթվա վերջում: Ենթադրվում է, որ Նասրիի համար «Սիթի»-ն «Արսենալ»-ին կվճարի 25 մլն եվրո:












































