Բելգիայում +38․9 աստիճան օդի ջերմաստիճան է գրանցվել, ինչը թույլ է տվել թարմացնել 1833-ի ռեկորդը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է թագավորական օդերևութաբանական ինստիտուտի ներկայացուցիչ Դավիդ Դեհենաուն։
«1833-ից ի վեր դա ամենաբարձր ջերմաստիճանն է Բելգիայի տարածքում՝ +38․9 աստիճան։ 2015-ին Հեհթել Էսքելում և Լժեում օդի ջերմաստիճանը +38․8 աստիճան էր»,-ասվում է հաղորդագրությունում։
Անոմալ տապ է բոլոր եվրոպական երկրներում։