«Միլան»-ի 31-ամյա կիսապաշտպան Կական մեկնաբանել է թիմում ստեղծված իրավիճակն ու «ռոսսոներիներ»-ի գործերի ընթացքը:
«Բարդ ժամանակաշրջանում, ինչպիսին այժմ ստեղծվել է« Միլան»-ում, կարևոր է հանգստություն պահպանել: «Միլան»-ի ֆուտբոլիստները պարտավոր են հաղթահարել դժվարություններն ու շտկել գործերի ներկայիս ընթացքը:
«Միլան»-ը մեծագույն ակումբ է, որն արժանի է հաջողությունների: Հանդերաձարանում բոլոր ֆուտբոլիստները պետք է վստահեն մարզչին: Այսուհետ Զեդորֆը ցանկանում է վեր բարձրացնել ակումբը, և ֆուտբոլիստները նույն ցանկությունն ունեն»,- Sport Mediaset-ը մեջբերում է Կակայի խոսքերը:








































