Եվրամիության երկրները «առևտրում ԱՄՆ-ին շատ ավելի են կեղեքում, քան Չինաստանը»։ Այս մասին Վաշինգտոնում ավագ դասարանցիների Turning Point USA համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մյուս երկրները մեզ սարսափելիորեն կողոպտում են և ամենից շատ վնասում են այսպես կոչված դաշնակիցները։ Առևտրի հարցում Եվրամիությունը մեզ ավելի վատ է վերաբերվում, քան Չինաստանը»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ «նրանք ստեղծվել են ԱՄՆ-ն տնտեսապես կործանելու համար»։
«Եվ մենք այդքանով հանդերձ ՆԱՏՕ-ի հետ պաշտպանում ենք նրանց։ Նրանք առևտրում կեղեքում են մեզ, և մենք պաշտպանում ենք նրանց, և դրանից հետո նրանք մեզ կրկին են կեղեքում»,-նշել է նախագահը՝ հավելելով, որ նրանց «ստիպում է վճարել»։









































