Մայլի Սայրուսի Bangerz Tour շրջագայությունը շարունակվում է: Օրերս Տամպում տեղի ունեցած համերգի ժամանակ երգչուհին բերանը ջուր է հավաքել և այն հանդիսատեսի վրա շաղ տվել, որի համար բուռն ծափահարությունների է արժանացել: Իսկ նախօրեին տեղի ունեցած համերգի ժամանակ երգչուհու երկրպագուներից մեկին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել:
Նախօրեին Մայամիի համերգից հետո Մայլին ուղևորվել է Cameo գիշերային ակումբ: Այս իրադարձության համար նա չափազանց կարճ ջինսե շորտ, կարճ տոպ, կապույտ բոկոտիկ և շատ զարդեր է ընտրել: Նրա ձեռքին Chanel-ի պայուսակ է եղել:
Երգչուհին վուլգար և սադրիչ դիրքեր է ընդունել տեսախցիկների առջև: Դրանից բացի՝ իր հաջողությունը նշել է 5 հազար դոլար արժողությամբ տորթով:
Համերգը մռայլվել է շտապ օգնության մեքենայի ժամանումով, որը հիվանդանոց է տեղափոխել Մայլիի երկրպագուներից մեկին: Սակայն դատելով ամեն ինչից՝ Սայրուսը այդ ամենին ընդհանրապես տեղյակ չի եղել, ինչպես նաև ճանապարհին վառված համերգային ավտոբուսներից, գրում է spletnik.ru-ն:









































