Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Եթե չենք ուզում ցնցումներ, հավաքած ստորագրությունը պետք է լինի ազդակ Արցախի իշխանությանը․ Սամվել Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

-Արցախի Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ քանակով ստորագրություններ արդեն կան. առաջարկվում է, որ Հայաստանի երեք տարվա բնակություն ունենալը համարվի նաև Արցախի բնակություն, այդպիսով՝ Հայաստանում բնակվող արցախցիներին հնարավորություն ընձեռել առաջադրվելու Արցախի 2020թ. նախագահական ընտրություններում: Պարոն Բաբայան, ստորագրահավաքը ավարտված է, ստորագրությունների քանակը 25 157 է, այսինքն՝ ավելին, քան անհրաժեշտ է, բայց սա դեռ գործի սկիզբն է… Արցախի խորհրդարանում դիմադրություն կլինի՞, թե՞ ոչ, ունե՞ք աջակցություն, որ այս նախաձեռնությունը Արցախի ԱԺ-ում չտապալվի:

-Ես նման հարցադրում չեմ անում՝ կտապալվի, թե չի տապալվի, վստահ եմ, որ առողջ ուժերը կգիտակցեն և կփորձեն գնալ ավելի մեղմ ճանապարհով և ցնցումների չբերել երկիրը: Խոսել, թե ինչ զարգացումներ կլինեն, վաղ եմ համարում:

-ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն դեմ է նման փոփոխություններին:

-Դեմ լինելը իրենք իրենց ձևով մեկնաբանում են, բացատրում են, որ չի կարող ՀՀ քաղաքացին Արցախում ընտրվել: Այսօր Արցախում ապրում են ՀՀ քաղաքացիներ, որոնք հաշվառումից դուրս են եկել, տեղափոխվել Արցախ և մասնակցում են ընտրություններին, և կան Հայաստանում ապրող արցախցիներ. իրենք մեկնաբանում են, որ եթե ընտրելու իրավունք չունեն, ապա ինչպես են ընտրվելու: Ո՞վ է ասել, որ ընտրելու իրավունք չունեն, հաշվառումից դուրս ես գալիս, տեղափոխվում այնտեղ, ստանում ընտրելու իրավունք, ինչպես այսօր Լաչինում, Քելբաջարում ապրող ժողովուրդը, որ ընտրելու իրավունք ունի, բայց ընտրվելու իրավունք չունի, մենք ուզում ենք օրինականացնել, որ ընտրվելու իրավունք էլ ունենան:

-Օրինակ՝ իմ ծնողներից մեկն արցախցի է, այս փոփոխությունների դեպքում կարո՞ղ եմ գնալ Արցախում հաշվառվել և 2020թ. ընտրություններին մասնակցել, ընտրել, դառնալ ձեր մրցակիցը:

-Մենք հենց դա ենք ուզում, ուզում ենք փոփոխել, որ այդպես լինի… Ասենք՝ եթե իմ երեխան եկել, հայաստանյան բուհում սովորել է, երեք տարի աշխատել է, հիմա ուզում է Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցել, ի՞նչ անի, իրավունք չունի՞, այն դեպքում, երբ Արցախի Սահմանադրության մեջ գրված է, որ անգամ, եթե ծնողներից մեկն արցախցի է, ապա երեխան համարվում է արցախցի: Այսինքն՝ հակասություն կա Սահմանադրության այս դրույթի և այդ օրենքի միջև: Մենք պետք է փոխեք: Արցախցի կադրերի մեծ բազա ունենք, որ Հայաստան և այլ երկրներ են դուրս եկել Հայաստանի անձնագրով, հիմա հարց է ծագում՝ ինչո՞վ է բացատրվում, որ Արցախի այսօրվա պատգամավորները ՀՀ քաղաքացու անձնագրերով են, իսկ Սահմանադրության մեջ գրված է, որ միայն ու միայն Արցախի քաղաքացի պետք է լինել:

-Նշեցիք, որ ենթադրում եք, թե խորհրդարանը խոհեմ կգտնվի և ցնցումների ճանապարհով չի գնա, ի՞նչ նկատի ունեք՝ ցնցումներ ասելով:

-Նկատի ունեմ այն, որ ժողովուրդն է ընտրել Սահմանադրությունը, հիմա այդ նույն ժողովուրդը ստորագրահավաք է արել, առաջարկում է Սահմանադրության տվյալ կետը փոփոխության ենթարկել: Ասում են, թե մարդիկ ստորագրել են՝ չիմանալով, թե ինչ են ստորագրում, մինչդեռ փաստաթղթի հենց վերևում գրված է, թե ինչի համար է այդ ձևաթուղթը, բոլորն ընթերցել գիտեն:

-Այսինքն՝ հրապարակումներն այն մասին, որ այդ հարցաթերթիկը մանիպուլյատիվ բնույթ է կրում, իրականությանը չի՞ համապատասխանում:

-Իհարկե չի համապատասխանում, բառացիորեն գրված է, թե ինչ է փոխվում և ինչի համար է ինքը ստորագրում: Բացի դրանից՝ մենք բացատրական թերթիկներ ենք բաժանել ամբողջ ժողովրդին՝ տուն-տուն գնալով: Եթե որևիցե մեկին, մի տատիկի կարողացել են համոզել մի կես մեշոկ ալյուրով կամ մի քանի մանեթ տալով, որ նա հայտարարի, թե տեղյակ չի եղել, պարզվել է՝ Ծառուկյան Գագիկի համար է ձայն տվել, դա իրենց խնդիրն է:

-Այսինքն՝ «Ծառուկյան Գագիկ», «հողերի հանձնում» նման ձևակերպումներ չկա՞ն հարցաթերթիկում:

-Նման բառեր չկան, մեզ մեր ծառայությունները լսում են, իրենք ունեն մեր թերթիկներից, եթե հետաքրքիր է, կարող ենք տալ, հրապարակեն, թող տեսնեն, թե ինչի տակ են ստորագրել: Այդ ստերը հերիք են, անցել ենք այդ փուլը: Ես այդպիսի հրապարակումները դեղին մամուլ եմ համարում, դա իրականությանը չի համապատասխանում:

-Այդ հարցաթերթիկում կա՞ ձեր անունը:

-Որևէ հարցաթերթիկում չկա իմ անունը:

-Այսինքն՝ կարևոր է նախաձեռնությունը, ոչ թե անձը: Բայց այս գործընթացի առաջամարտիկը դուք եք, այս նախաձեռնությունը ասոցացվում է ձեր անձի հետ և դրա հետ կապված՝ խնդրահարույց հարցեր են առաջանում նաև մամուլում: Ինչո՞ւ չկա որոշակիություն, որ բոլորն իմանան, որ խոսքը Սամվել Բաբայանի մասին է:

-Բոլորը գիտեն դա: Մենք դիմել ենք դատարան, որ իմ իրավունքը վերականգնեն, 2006թ. ինձ հաշվառումից հանել են անօրեն կերպով, ես որևիցե դիմում չունեմ, որ ինձ հաշվառումից հանեն, և երկրորդ՝ այդ ամենը կարող են դատական կարգով կարգավորել, թող մանիպուլյացիաներ չանեն: Եթե գիտեն, որ այդ թերթիկը Սամվել Բաբայանի համար է, ոչ թե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, և որ Բաբայանը դա չի նախաձեռնել, որ նրանց բերի, դատարանով թող օրինականացնեն՝ իրենց սխալն ասեմ, թե հանցագործությունը և վերականգնեն, ու դրանով ավարտենք, եթե չէ, սահմանադրական կարգը թող փոխեն:

-Դուք նշեցիք, որ այս նախաձեռնությամբ ճանապարհ կարող է բացվել Ռ. Քոչարյանի, մերժված իշխանության պարագլուխ Ս. Սարգսյանի համար, այդտեղ կա՞ տրամաբանություն:

-Նորից եմ ասում, ցանկացած մարդ, որն ունի արմատներ Արցախում, իրավունք ունի գալ, հաշվառվել և թեկնածություն դնել, Քոչարյանին կամ այլ մարդկանց առանձնացնելն իմաստ չունի: Դրա համար ես ասում եմ՝ եթե այդպիսի մտավախություն ունեն, ապա թող դատարանով օրինականացնեն իմ մասնակցությունը: Բայց այդ փաստաթղթերը թող ընդունեն ընտրություններից հետո, մեկ է, այդ կետը պետք է փոխվի:

-Այսինքն՝ Արցախի գործող իշխանությունների համար ձեր հավաքած ստորագրությունների քանակը ազդակ պետք է լինի:

-Իհարկե, ազդակ պետք է լինի, եթե չենք ուզում ցնցումներ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում